Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հիմք ընդունելով վերջին շրջանի ձերբակալություններն ու կալանավորումները, իրավական համարվող, իսկ իրականում քաղաքական գործընթացները՝ փորձագիտական հանրույթը կարծիք է հայտնում, որ իշխանությունները գործի են դրել ռեպրեսիվ ողջ մեքենան մարդկանց լռեցնելու համար, թույլ չտալու, որ հասարակության մեջ հեղինակություն ունեցող անձանց խոսքը հասնի նույն հանրությանը։ Կալանավորվածների թվում են հոգևոր դասի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, որոնք դեմ են արտահայտվում գործող իշխանությանը, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը և այլոք։ Քրեակատարողական հիմնարկներից ստացվող նամակներից պարզ է դառնում, որ բոլոր այս մարդիկ ամուր են, չկոտրվող, իրավաբաններն արձագանքում են գործերի շինծու լինելու մասին, իսկ քաղաքացիների համար սա ևս մեկ ազդակ է, որ երկիրը սահուն քայլերով անցում է կատարում դեպի բռնապետություն։

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ եթե ընդհանուր գնահատական տա, տեղի ունեցողը բնութագրում է որպես իշխանությունների այլասերվածություն։ «Անդրադառնալով պարոն Գալստյանին՝ չեմ կարծում, որ այս համատեքստում պետք է անսպասելի լիներ ձերբակալությունը։ Բառիս բուն իմաստով թիրախում են հայերը։ Թիրախում են այն մարդիկ, ովքեր չեն համակերպվում հայրենիքի կորստյան և հետագա սպասվելիք կորուստների հետ, որոնք ուրվագծվում են և գնալով ավելի հստակ դառնում։ Ով, եթե ոչ Դավիթ Գալստյանը և մենք կարող ենք այդ իրականությունն առավել պարզ պատկերացնել։ Արդեն անցել ենք դրա միջով, տեսել ենք այն տեխնոլոգիաները, սցենարը, որոնք կիրառում են։ Մեկ անգամ հաջողելու դեպքում տեսնում ենք դրա հստակ վերաիրագործումը Հայաստանի Հանրապետությունում։ Շատ նման է ու նույն սցենարն է, ինչպես և տեղի ունեցավ Արցախում, իհարկե, այս պարագայում արդեն Հայաստանի սուվերեն տարածքներին է վերաբերում։ Դավիթ Գալստյանը, մեր մյուս գործընկերները կալանավորված են, որովհետև ուղղակի հայ են։ Չեմ խորշում համեմատականներ տանել այս ամենի և Բաքվում մեր հայրենակիցների ձերբակալության, դատավարության, կեղծ գործերի հետ։ Նույն սցենարն է։ Եթե երբեմներբեմն կասկածներ էինք ունենում Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների համատեղ գործունեության մասով, հիմա կարող ենք, չէ՞, վստահաբար փաստել, որ այդ համագործակցությունը կա, և իրենք զուգահեռ այդ գործընթացը տանում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Նրա խոսքով, բնական է, որ այս ամենից անմասն չէր մնալու Եկեղեցին։ «Այս պահին թիրախում Եկեղեցին է և Եկեղեցու ակտիվ սրբազանները, հոգևորականները, ովքեր նաև այդ քաջությունն ունեին խոսելու։ Եկեղեցին դարերով մեր ազգի հենքն է եղել այն առումով, որ մեծ աշխարհում որպես փոքրիկ ազգ գոյատևել ենք նաև մեծամասամբ Եկեղեցու շնորհիվ։ Բնական է, որ Եկեղեցին պիտի թիրախավորվեր, որպեսզի չխանգարեր իրենց պլանները իրագործելուն։ Այդ այլանդակությունը շարունակվում է այսօր ևս։ Հայաստանի վարչապետը «փայլուն» մտքեր էր արտահայտել այն ֆոնի վրա, երբ Թուրքիան, Ադրբեջանն արդեն հստակ ձևակերպված հավակնություններ ունեն Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ, և զուգահեռ այն հայտարարություններն են, որոնք նա անում է, մասնավորաբար՝ Սահմանադրության օրվա իր ուղերձով, որտեղ նշված է Սահմանադրության փոփոխության մասին։ Օրերս ադրբեջանցի պաշտոնյան ևս հաստատեց դա իր հայտարարությամբ՝ նշելով, որ «Խաղաղության պայմանագիրն» արդեն համաձայնեցված է, մնում է սահմանադրական դրույթները փոփոխել։ Ուզում եմ նաև նշել Սամվել Կարապետյանի անունը ոչ թե որպես մեծ բարերարի կամ մարդու, որն իր ունեցվածքի զգալի մասը ներդրել է և՛ Հայաստանում, և՛ Արցախում, այլ մարդու, որը չհամակերպվեց հայրենիքի կորստի հետ, չլռեց։ Եվ եթե այս ամենը դիտարկում ենք, ապա նա իր «դաշտից» վերացնում է այն մարդկանց, նաև չեմ զարմանա, որ երբ դա ավելի լրջանա, հասնի նաև ֆիզիկական վերացումների, որոնք փորձում են խոչընդոտել այն գործընթացին, որը պիտի իրականանա Հայաստանի շուրջ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ձեռամբ։ Նա վերացնում է իր տեսադաշտից այն մարդկանց, ովքեր խանգարելու են իր վերարտադրվելուն։ Պահանջներ կան Ադրբեջանից, և այս վարչախումբը կարիք ունի իշխանությունը երկարաձգելու։ Դրանով պայմանավորված՝ պիտի հեռացվեն այն մարդիկ, ովքեր հստակ տեսնելով ապագան, եթե Հայաստանում մնան այս իշխանությունները, փորձում են այս իշխանություններին՝ որպես խոչընդոտ, հեռացնել ճանապարհից, ազատվել այս իշխանություններից, որպեսզի կարողանանք գոնե փրկել այն, ինչ հնարավոր է։ Ամբողջությամբ տեղեկացված չենք այն իրականությունից, որը տեղի է ունենում մեր շուրջ։ Միայն իրենք կարող են ասել՝ հստակ ինչ պայմանավորվածություններ կան, չնայած Թուրքիայում հունիսի 20-ի հանդիպումից հետո վարչապետի պաշտոնն զբաղեցնողի երկու նախադասությունից հասկանալի էր, որ մտնում է լրիվ հանձնողական փուլ և հավատարիմ է մնում Պրահայի պայմանավորվածություններին: Սա շատ լուրջ, գլոբալ աշխատանք է, որը նա տանում է, և այս ճանապարհին, իհարկե, կանգ չի առնելու։ Ե՛վ Դավիթ Գալստյանի, և՛ սրբազանների, և՛ մեր բոլոր ընկերների տեսակն այս ընթացքում թիրախավորված է լինելու։ Չեմ կարծում, որ սրանով ավարտվեցին բռնաճնշումները։ Դա ուղղակի առաջին արարն էր, որ տեղի ունեցավ»,-նշում է մեր զրուցակիցը։ Արդյոք մարդկանց կալանավորումները, որոնք հանդես էին գալիս հավասարակշռված խոսքով, հստակ մեսիջներով, նպատակ ունե՞ն ճնշում գործադրել նաև հանրության վրա։ Նրանց մեկուսացումը, այս բռնաճնշումները կարո՞ղ են նպաստել հանրության լռությանը, համակերպվելուն, թե՞ սա կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ «Սամվել Կարապետյանի կալանավորումը և, ընդհանրապես, տեղի ունեցողն ուժի ցուցադրություն է ։ Իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, և այս ճակատամարտում, միանշանակ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը։ Օրինակ՝ կալանավորելով գործարարի՝ նա փորձում է վախի մթնոլորտ ստեղծել այդ դաշտում՝ որևէ մեկդ այդ խմբից խոսեցիք կամ քայլ արեցիք, ձեզ էլ է նույնը սպասվում։ Դավիթ Գալստյանին կալանավորելով՝ մեսիջներ է ուղարկում արցախյան քաղաքական դաշտին, որում, ցավոք, վախեցածներ կան, մինչ այդ էլ են եղել։ Առողջ հատվածին փորձում է վախեցնել Դավիթ Գալստյանի ձերբակալությամբ ու կալանավորմամբ։ Սրբազանների հետ տեղի ունեցող գործողություններով Եկեղեցուն է փորձում սաստել ու սանձել։ Մեր զոհված տղաներից Հակոբի հորը՝ Արա Ռոստոմյանին կալանավորելով՝ զոհված տղաների ակտիվ ծնողներին է փորձում սպառնալ։ Նա փորձում է այս ձևով, այո՛, ժողովրդին վախեցնել»,-հավելում է նա։

Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված երթին։ «Ինձ համար մի բան փաստեցի՝ մեզ համար շատ անսովոր միջավայր էր այդ օրը, որովհետև այս հինգ տարվա ընթացքում կարծես ընդվզողներով, հազարներով, տասնյակ հազարներով սկսել ենք իրար դեմքով ճանաչել։ Այստեղ, բացի նրանից, որ կային մեզ համար դեմքով ճանաչելի մարդիկ, կային լրիվ անծանոթ մարդիկ։ Հասկանում ես՝ ընդվզում կա շատ ավելի լայն շրջանակների մեջ։ Սա դրական գնահատելով՝ հասկանում եմ՝ այս ձևով նա չի կարողանալու լռեցնել մարդկանց։ Ի վերջո, չի կարողանալու բոլորին կամ ժողովրդի կեսին ձերբակալել, որովհետև ցանկացած հաջորդ քայլ ավելի շատ մարդկանց մոտ է ընդվզում առաջացնում։ Պարզապես այս ընթացքն անցնելու ժամանակահատվածում փորձում է իր անձնական, սեփական, իշխանական խնդիրները լուծել։ Մեկ փաստ ևս արձանագրենք. հայտարարություն եղավ, որ Դուբայում հուլիսի 30-ին հանդիպում պետք է տեղի ունենա, այս բոլոր քայլերը տանում են դրան, որ հասցնի թեկուզ մի լաթի կտորի վրա «խաղաղություն» բառը գրած բերի ու վաճառի ժողովրդի վրա։

Դրա դիմաց պահանջելու են թե՛ Հայաստանի սուվերեն տարածքները, թե՛ Սահմանադրության ամբողջական փոփոխություն։ Ինքը փորձելու է դա անել։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է մեր հակազդեցությունը կառուցվում։ Իշխանությանը հակառակվող կողմն ունի հստակ ընդգծված ծրագրեր, հաստատված կարճաժամկետ ծրագրեր ներկայացնում է արցախյան կողմը, ժամանակ առ ժամանակ իր ծրագրերի մասին հնչեցնում է նաև Սամվել Կարապետյանը, առողջ ազգային ուժեր ևս ծրագրեր են առաջ քաշում։ Մեր բոլորի ծրագրերը դարձել են կոնսենսուսային, այսինքն՝ խոսել այլևս, որ ընդդիմացող կողմը չունի ծրագիր, չեն կարող։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ չի ստացվում ժողովուրդ- քաղաքական ուժեր համագործակցությունը։ Սրբազան շարժման պիկին՝ և՛ մայիսի 9-ին, և՛ մայիսի 26-ին, երբ կարող ենք փաստել, որ հինգ տարվա ընթացքում այդպիսի ժողովրդական ընդվզում չէր եղել, չհաջորդեց քաղաքական գործընթաց, և այդ առումով այն չկարողացավ հաջողել։ Ինչո՞ւ, որովհետև, կարծես թե, քաղաքական դաշտում եղան ուժեր, որոնք ամբիցիաներ ունեցան։ Հիմա եկել, հասել ենք մի իրավիճակի, երբ կան քաղաքական հստակ առաջարկներ, օրինակ՝ իմպիչմենտ և այլն, և էլի քաղաքական ուժերը չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, ինչի արդյունքում ժողովրդական շարժումը էֆեկտիվ չի լինում։ Հնարավոր չէ, որ առանց մեկի մյուսը հաջողի։ Հետևաբար, եթե քաղաքական կողմը մեղադրում է ժողովրդին, որ բավականաչափ ժողովուրդ դուրս գալիս, դա ճիշտ չէ, եթե ժողովուրդը մեղադրում է քաղաքական կողմին, որ քաղաքական պրոցես տեղի չի ունենում, դա էլ ճիշտ չէ։ Պետք է համագործակցություն, որի արդյունքում հաջողությունը երաշխավորված է։ Տեսնում եմ նախանշվող համագործակցություն ժողովրդի և քաղաքական ուժերի միջև, բայց դա պետք է լինի շատ արագ, և այդ դեպքում հաջողությունը հնարավոր կլինի»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member