Վթարային անջատումներ․ հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին ջուր չի լինի՝ տասնյակ հասցեներում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում հուլիսի 7/8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 7-ին ժամը 13:00-ից մինչև ս.թ. հուլիսի 8-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Ախուրիկ, Բայանդուր, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան գյուղերի ջրամատակարարումը:
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հուլիսի 7/8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 7-ին ժամը 16:30-ից մինչև ս.թ. հուլիսի 8-ը 00:00-ն կդադարեցվի Բաբայան, Հյուսիսային Ճառագայթ փողոցների, Ռ.Սեվակ /Արաբկիր 21 փ., Հ.Թամրազյան /Արաբկիր 23 փ., Ս.Չիլոյան /Արաբկիր 25 փ., Մ.Մարգարյան /Արաբկիր 27 փ., Ժ.Անանյան /Արաբկիր 33 փ., Ս.Գրիգորյան /Արաբկիր 35 փ., Կ.Խաչվանքյան /Արաբկիր 37 փ., գ.Վարդանյան /Արաբկիր 39 փ., Վահագն Դավթյան փողոց, Լ.Խեչոյան /Արաբկիր 17 փ., Դավիթ Հովհաննես /Արաբկիր 19 փջրամատակարարումը:
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հուլիսի 8/9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև ս.թ. հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի և Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































