Ինքնասպան եղած նախկին ռուս նախարարը ծառայողական «Aurus»-ով է եղել (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոման Ստարովոյտն ինքնասպան է եղել Ռուսաստանի տրանսպորտի նախարարի պաշտոնից ազատվելուց հետո։
Ստարովոյտի անձնական անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են իրենց ղեկավարի մարմինը, որը իր ծառայողական «Aurus»-ով հասել է այն կայանատեղի, որտեղ ինքնասպան է եղել։
ՌԴ Տրանսպորտի նախարարությունում ևս մեկ մահ է գրանցվել։ SHOT-ի տվյալներով՝ այսօր, Ստարայա Բասմաննայա փողոցի շենքում՝ իր աշխատավայրում մահացել է հողային ֆոնդի վարչության պետի տեղակալ, 42-ամյա Անդրեյ Կորնեյչուկը։
Նա հանկարծակի ոտքի է կանգնել խորհրդակցության ժամանակ և ընկել մահացած, բժիշկները այլևս չեն կարողացել օգնել նրան։
Կորնեյչուկի մահվան նախնական պատճառը սրտի կանգն է։ Սա կարող էր տեղի ունենալ Ստարովոյտի հրաժարականի մասին լուրի ֆոնին։ Հողային ֆոնդի վարչության պետի տեղակալը մահացել է խորհրդակցության ժամանակ։
Կադրերն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ




















































