Կարեն Խաչանովը հաղթեց Կամիլ Մայխշակին և կարիերայում երկրորդ անգամ կխաղա Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոն 2025-ի քառորդ եզրափակիչ։ Այսօր՝ հուլիսի 6-ին, չորրորդ փուլում նա 6:4, 6:2, 6:3 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Մայխշակին (109-րդ թենիսիստը վարկանիշային աղյուսակում)։
29-ամյա Կարեն Խաչանովը իր կարիերայում երկրորդ անգամ հասավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նա դա առաջին անգամ արել է 2021 թվականին, երբ քառորդ եզրափակիչում հինգ սեթում պարտվել է կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովին (4:6, 6:3, 7:5, 1:6, 4:6)։
Կարեն Խաչանովը Ուիմբլդոն 2025-ի կիսաեզրափակչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի և ավստրալիացի Ջորդան Թոմփսոնի միջև խաղի հաղթողի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



