ՊՍԺ-ն պարտության մատնեց «Բավարիային» (տեսանյութ)
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն դուրս եկավ ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։
78-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն։ Ավելացված 7-րդ րոպեին փարիզյան ակումբի երկրորդ գոլը խփեց 28-ամյա ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։
ՊՍԺ-ի հաջորդ մրցակիցը կլինի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» դիմակայության հաղթողը։
Աշխարհի ակումբային առաջնություն, քառորդ եզրափակիչ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 2։0
Դեզիրե Դուե, 78, Ուսման Դեմբելե, 90+7
Հեռացումներ` Վիլիան Պաչո (ՊՍԺ), 82, Լուկաս Էրնանդես (ՊՍԺ), 90+2
Հետևեք մեզ՝ այստեղ




















































