Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին

INTERVIEW

Հուլիսի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Կապանը դարձել է մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Հայաստանում։ Երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ Կապան ֆեստ-2025-ը: Հայաստանի հարավային գեղեցկուհին այս օրերին հյուրընկալում է հանրահռչակ արտիստների աշխարհի տարբեր անկյուններից։ 12 օրում 21 համերգ խոստացող փառատոնն իսկական տոն է կապանցիների համար։

Փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նախ անդրադառնում է կարծիքներին, որ մարզերում անցկացվող փառատոնները, միջոցառումները նպատակ ունեն զարգացնել դրանք։ «Անընդհատ ասում են՝ պետք է օգնենք, որ մարզերը զարգանան։ Կարծում եմ՝ այդ ձևով պետք չէ մտածել, եթե դեռ մտածում ես օգնելու, զարգացնելու մասին, նշանակում է՝ իրենք հետամնա՞ց են և խեղճ։ Դա այդպես չէ։ Միայն տեսնեք կապանցի հանդիսատեսին և կապանցիներին։ Իմ կարծիքով, թե՛ մայրաքաղաքում, թե՛ ամբողջ աշխարհի տարբեր երկրներում ապրողներից շատերը շատ բան են սովորելու կապանցիներից։ Նաև վստահ եմ, որ սա միայն Կապանին չի վերաբերվում, այլ Հայաստանի բոլոր քաղաքներին, որտեղ ճիշտ մոտեցման դեպքում գտնվում են թաքնված «ոսկիներ», «ադամանդներ»՝ մոռացված և անտեսված Երևանի կենտրոնի բնակիչների և պաշտոնյանների կողմից»,- Past.am-ի հետ զրույցում ասում է Ավանեսյանը։

Նշում է՝ իրենք գործունեությունը հակառակ կողմից սկսեցին։ «Կազմակերպեցինք աշխարհի լավագույն, ամենամեծ փառատոններից մեկը։ Հեշտությամբ կարող ենք աշխարհի թոփ 5 ամենամեծ փառատոնների հետ համեմատվել և մրցել։ Մի տեղ ունեն ավելի շատ բյուջե, մեկ այլ տեղ ունեն գուցե այլ առավելություն, իսկ մենք ունենք աշխարհի ամենահայտնի ու ամենալավ երաժիշտներին, թոփ դահլիճ և ամենալավ հանդիսատեսը։ Այս ամենը գումարենք իրար, դրանից հետո բերեք մեզ հետ համեմատվող ուրիշ փառատոն ու կտեսնեք, որ իրենից լավն ենք։ Ես սա հպարտությամբ եմ ասում։ Այս ամբողջ աշխատանքը բոլորով ենք արել, բոլորն ինձ են նշում որպես այս ամենի հիմնադիր, բայց եթե Կապանի հանդիսատեսն այսքան լավը չլիներ, կունենայինք գավառի «ժմուրիկ», եթե այս հրաշալի արտիստները, այս բոլոր երաժիշտներն այստեղ չլինեին, կունենայինք շատ վատ մակարդակի մի բան։ Այս բոլոր մարդիկ են այս ամենը ստեղծել։ Մեկ-մեկ ես մի կողմ եմ քաշվում և հուզված նայում, թե ինչ գեղեցիկ բան է կատարվում։ Ընկերություն է ստեղծվում հանդիսատեսի և արտիստների միջև։ Դրանք անփոխարինելի և անհամեմատելի զգացողություններ են»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ ընտրվեց Կապանը՝ որպես փառատոնի անցկացման վայր։ «Դրա համար երկու պատճառ կա։ Հայրս կապանցի է։ Բայց անպայման ուզում եմ նշել, որ ինձ համար Հայաստանի ամեն մի կտոր հող հավասարաչափ թանկ է։ Միշտ լսել էի նաև այն մասին, որ Կապանի երգեհոնային դահլիճն ունի աշխարհի լավագույն ակուստիկաներից մեկը։ Երեք տարի առաջ, երբ փոքր համերգ ունեցա այստեղ, համոզվեցի դրանում։ Եվ երկրորդ ամենակարևոր, հավասարաչափ բաղադրիչը՝ բոլոր կապանցիներն ասում էին, թե Կապանի համայնքապետն ինչ հիասքանչ մարդ է, որքան բան է անում քաղաքի համար։ Երկու «լեգենդ» էի լսել, մեկը դահլիճի մասին, մյուսը՝ համայնքապետի։ Բայց պարզվեց երկուսն էլ ճիշտ են։ Ես ու Գևորգ Փարսյանը միացանք իրար անելու անհնարինը։ Շատ դեպքերում անգամ մեր ուժերից վեր ամեն ինչ անում ենք, որպեսզի նման փառատոն ստանանք ու ստանում ենք»,-հավելում է նա։

Շեշտում է՝ երբ երեք տարի առաջ սկսեց խոսել այս գաղափարի մասին, արդեն այդ ժամանակ հստակ գիտեր, որ արդյունքն այսպիսին է լինելու։ «Ավելին՝ ունեմ մոտակա 7 տարվա պլանն էլ, այսինքն՝ երբ սկսում էինք, գիտեի, թե առաջին տասը տարին ինչ է լինելու։ Ամեն ինչ իմ սպասածի պես է գնում առաջ։ Բայց երբ սկզբից այս մասին խոսում էի, մարդիկ բաժանվել էին երկու մասի։ Մի մասն ընդհանրապես չէր հասկանում, թե ինչի մասին էի խոսում։ Մարդիկ, ովքեր ներկա չէին եղել փառատոնների, ովքեր երաժիշտ չէին, անգամ երաժիշտներից շատերը չէին պատկերացնում այն, ինչ ասում էի։ Մյուս մասը տեսել էր փառատոնն ինչ է, և ուղղակի չէր հավատում, որ սա հնարավոր է։ Հիմա բոլորը տեսնում են արդյունքը, նաև հավատում են այս գաղափարին»,-ասում է փառատոնի հիմնադիրը։

Փառատոնը նաև վարպետության դասեր անցկացնելու հրաշալի հարթակ է դարձել պատանի տաղանդավոր երաժիշտների համար։ «Մրցույթ կազմակերպեցինք։ 300 երեխայից դիմում ստացանք, շատ դժվարությամբ ընտրեցինք 50 հոգու։ Այնքան լավն են երեխաները, սրտանց ուզում են այս ամենին մասնակցել։ 30 երեխա պետք է ընտրեինք, բայց 50 ընտրեցինք։ Էլ ավելին չկարողացանք, արդեն հյուրանոցների խնդիր ունենք, որ մարդկանց տեղավորենք։ Անընդհատ գալիս են տաղանդավոր, հանճարեղ երեխաներ, որոնց ուզում ենք ընդգրկել, մաստեր կլասերի մասնակցել, բայց ժամանակի և տեղի խնդիր ունենք։ Այստեղից հետևություն՝ սրա մասշտաբները պետք է ավելի մեծանան և ոչ միայն Կապանում, այլ Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպենք նման փառատոններ։ Իմ երազանքն է, որ ստեղծվի այլ՝ նման տիպի փառատոն Հայաստանում, որը կմրցի մեզ հետ։ Կցանկանայի, որ նույնիսկ հաղթեր, որովհետև դրա կարիքը, ցանկությունը կա։ Կցանկանամ տեսնել, որ Դիլիջանում, Գյումրիում, Տաթևում, Երևանում կամ ուրիշ քաղաքում կա փառատոն, որով հպարտանում են, որը Կապանի փառատոնից ավելի լավն է։ Իմ երազանքն է, որ երկու-երեք տարուց իմ փոխարեն ուրիշը ստանձնի իմ պաշտոնը և անի ավելի լավ գործ, քան ես եմ անում։ Ինձ էլ հրավիրի փառատոնին որպես թավջութակահար կամ հյուր»,-եզրափակում է Սևակ Ավանեսյանը։

Կապան ֆեստ 2025-ը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և այլ հովանավորների կողմից:

Լուսինե Առաքելյան

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member