Շոկային միջադեպ ծննդատանը․ կինը ծննդաբերել է լոգարանում, երեխան ընկել է սալիկների վրա
SOCIETYՍանկտ-Պետերբուրգի Առաջին ծննդատանը տարօրինակ բաներ են կատարվում։ Բոլորովին վերջերս հասարակությունը շոկի ենթարկվեց այն պատմությունից, որ այստեղ ծննդկանի որովայնում կեսարյանից հետո հսկայական սավան էին մոռացել։ Հիմա էլ նույն հիվանդանոցում մեկ այլ շոկային միջադեպ է տեղի ունեցել։ Կինը բժիշկների մեղքով ծննդաբերել է ծննդատան լոգարանում։ Մարինա Պոպովային բժիշկներն ասել են, որ ծննդաբերությանը դեռ 6 ժամ կա, նրան ուղարկել են հոգնայի եւ լողանալու։ «Սա իմ երկրորդ ծննդաբերությունն էր։ Ես նրանց ասում էի, որ ծննդաբերում եմ։ Բայց բժիշկն ասաց, որ դա ինձ է թվում, պարզապես սխալ եմ շնչում»,- պատում է կինը։
Նա մտել է լոգարան եւ անմիջապես էլ ծննդաբերել։ «Հանկարծ երեխայի գլուխը երեւաց ոտքերիս արանքում, ես սկսեցի գոռալ, ձայնիս վրա բուժքույրը եկավ, նայեց ու գնաց, մեկ րոպեից երեխան ընկավ գետնին՝ սալիկների վրա, պորտալարը կտրվեց»,- պատմում է Մարինան։ Նա պատմում է, որ սարսափելի գոռալիս է եղել, երեխան սկզբում կենդանության նշաններ չի ցույց տվել, սակայն բարեբախտաբար մի քանի րոպեից սկսել է շարժվել։ Ընկնելու հետեւանքով փոքրիկ աղջնակը կոտրվածք է ստացել եւ 2 շաբաթ անց է կացրել հիվանդանոցում։ Իսկ բժիշկները Մարինային են մեղադրել տեղի ունեցածում, ասել են՝ չես կարողացել բռնել երեխային, չթողնել, որ ընկնի։
Այժմ կինը պատրաստվում է դատի տալ հիվանդանոցին։ «Ինձ երկու բան է հետաքրքրում՝ ինչու ինձ ասացին, որ դեռ 6 ժամ կա ծննդաբերությանն ու ուղարկեցին լոգարան եւ հետո՝ ինչու բուժքույրը, տեսնելով, որ երեխան ծնվում է, չօգնեց, այլ գնաց»,- ասում է Մարինան։ Հիվանդանոցից այս միջադեպը չեն ցանկանում մեկնաբանել։



