Ինչպես «Хочешь» երգի ժամանակ Զեմֆիրայի երկրպագուն հուզված բեմ բարձրացավ ու երգեցին միասին. Զեմֆիրան Երևանում
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 4-ին, Հրազդան մարզադաշտում կայացավ երգչուհի Զեմֆիրայի երևանյան մենահամերգը: Համերգը բացվեց «Նեմրա» ռոք խմբի ելույթով, որից հետո շուրջ 2 ժամ երկրպագուները սրտատրոփ սպասում էին երգչուհու հետ հանդիպմանը: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում, ու մինչ գալս կարդացել եմ ձեր երկրի մասին, այսպես ասած՝ նախապատրաստվել եմ: Օդանավակայանից արդեն հասկացա, որ այն, ինչ ասում էին ձեր մասին, ճիշտ է: Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու ու անձամբ ձեզ հետ ծանոթանալու համար: Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք»,- ասաց Զեմֆիրան:
Նա նկատեց շենքի պատշգամբից իրեն նայող մարդկանց, ժպտաց ու ասաց, որ նման բան չի տեսել։ «Առաջին անգամ չէ, որ մարզադաշտում համերգ եմ ունենում, բայց առաջին անգամ եմ նման տեսարանի ականատես լինում, շատ գեղեցիկ տեսարան է: Կներեք, եթե ինչ-որ բան ձեզ դուր չգա»,- նշեց երգչուհին: Համերգի ամենահուզիչ դրվագներից էր, երբ «Хочешь» երգի ժամանակ Զեմֆիրայի երկրպագուներից մի երեխա բեմ բարձրացավ և ողջ երգի ընթացքում հուզված երգեց Զեմֆիրայի հետ:
Երեկոն ավարտվեց, բայց ելքի ճանապարհին լսվում էին նույն երգերը՝ արդեն հանդիսատեսի ձայնով։




















































