ԱՄՆ-ն ԵՄ-ին սպառնացել է 17% մաքսատուրքեր սահմանել նրա գյուղատնտեսական արտադրանքի վրա. Financial Times
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին նրա գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա 17% մաքսատուրքերով։
Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ամերիկյան կողմը այս քայլը կատարել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու հուլիսի 9-ի վերջնաժամկետից առաջ։
Պարբերականը նշում է, որ զգուշացումը փոխանցվել է առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչին հուլիսի 3-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, իսկ հաջորդ օրը այն արդեն փոխանցվել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ առևտրային բանակցությունների բարդության պատճառով նախատեսում է հունիսի 1-ից 50% մաքսատուրք մտցնել համայնքից ներմուծման վրա։ Մայիսի 26-ին Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է ԵՄ երկրներից ներմուծման 50% մաքսատուրքերի սահմանումը հունիսի 1-ից հետաձգել մինչև հուլիսի 9-ը։
Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ եվրոպական ընկերությունները պարտավոր չեն լինի որևէ մաքսատուրք վճարել, եթե իրենց արտադրանքը արտադրեն ԱՄՆ-ում։ Սպիտակ տան տիրոջ խոսքով՝ ԵՄ ստեղծման հիմնական նպատակներից մեկը առևտրում Միացյալ Նահանգների նկատմամբ առավելություն ստանալն էր։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































