Սա մեծ ճանապարհի սկիզբն է. ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթն ավարտվեց
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետագա մեր քայլերի մասին մենք հանդես կգանք հայտարարություններով, որ սա մեծ ճանապարհի սկիզբն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 4–ին, ԱԱԾ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
«Պետք է ինչ–որ կերպ անարդարությանը հավասարակշռել, ու մեր ճանապարհը դրա մի քայլն է։ Հետագայում ես մենք կտեղեկացնենք մյուս քայլերի մասին ու նաեւ լրագրողներից, պատկան մարմիններից, բազմահազար մարդկանցից, որ այստեղ էին, բոլորից շնորհակալ ենք շատ։ Մենք զարմացած ենք մարդկանց թվից։ Մենք զգում ու տեսնում ենք, թե ինչ մեծ աջակցություն կա, ու տեսնում ենք, թե ինչ տեսակի հակակրանք կա այս գործելաոճի հանդեպ»,– ասաց նա։
Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթն ավարտվեց։ ԱԱԾ–ի մոտ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանն ընթերցեց ԱԱԾ մեկուսարանից գործարարի ուղերձը, որում ասվում էր. «Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ: Ես պատրաստ եմ անցել պայքարի ճանապարհով՝ հանուն մեր երկրի ու մեր հարազատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի։
Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































