Բրիտանացիները կկարողանան արևային վահանակներ տեղադրել իրենց պատշգամբներում
ECONOMICS
Մեծ Բրիտանիայի բազմաբնակարան շենքերում և վարձակալված բնակարաններում ապրողները մոտ ապագայում կստանան հնարավորություն պատշգամբներում արևային էներգիայի վահանակներ տեղադրելու: Սա նախատեսված է արևային էներգիայի նոր պետական ռազմավարության մեջ, ինչի մասին հաղորդում է The Guardian-ը:
Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ընդլայնել տնային էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունները նրանց համար, ովքեր չեն կարող տանիքին վահանակներ տեղադրել (օրինակ՝ վարձակալներ կամ բնակարանների սեփականատերեր): Այսպիսով, Մեծ Բրիտանիան կմիանա Եվրոպայում արդեն տարածված պրակտիկային, որը հատկապես տարածված է Գերմանիայում և Իսպանիայում: Այս երկրներում արդեն սովորական են դարձած «պատշգամբային էլեկտրակայանները» (Balkonkraftwerk) կարող են արտադրել էլեկտրաէներգիա տնային կարիքների համար: Դրանք միանում են ուղղակիորեն էլեկտրական վարդակներին և չեն պահանջում բարդ տեղադրում:
The Guardian-ի տվյալներով՝ Գերմանիայում այս պահին տեղադրված է մոտ 1,5 միլիոն նման համակարգ: Դրանք օգնում են նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը մինչև 30 %-ով, իսկ դրանց գինը տատանվում է 400-800 եվրոյի սահմաններում: Քանի որ դրանք գործնականում չեն պահանջում լրացուցիչ մոնտաժ, ներդրումները միջին հաշվով վերադարձվում են 6 տարվա ընթացքում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայուն էներգետիկայի զարգացմանը և կօգնի քաղաքացիներին պայքարել էներգախնայողության բարձր գներին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































