Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականին Telegram մեսենջերը արգելափակել է մոտ 16,32 միլիոն խումբ և ալիք, որոնցից ավելի քան 130 հազարը տարածել է ահաբեկչական բովանդակություն։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ասված է ընկերության կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ։
Տարվա սկզբից մինչև հուլիսի 2-ը Telegram-ը սահմանափակել է ավելի քան 16 միլիոն 317 հազար համայնքների մուտքը, որոնցից 2 միլիոն 503 հազար 888-ը հեռացվել է հունիսին։ Մասնավորապես, 2025 թվականի սկզբից ի վեր մեսենջերը արգելափակել է ահաբեկչությանը վերաբերող 129 հազար 718 ալիք և չաթ, իսկ միայն հունիսին՝ 20 հազար 344:
Համեմատության համար՝ 2024 թվականին հեռացվել է 15 միլիոն 383 հազար 34 համայնք, որոնցից 128 հազար 913-ը ներգրավված էին ծայրահեղական տեղեկատվության տարածման մեջ։
Ինչպես նշում է ընկերությունը, 2015 թվականից ի վեր Telegram-ը օգտագործում է օգտատերերի բողոքների հիման վրա մոդերացիա և մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով նախաձեռնողական մոնիթորինգ։ 2025 թվականի սկզբից ի վեր այս մեթոդները կատարելագործվել են արհեստական բանականության նոր գործիքներով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































