Yerevan, 17.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արցախը կա և պիտի լինի մեր ուժերի գերլարված աշխատանքով». Շանթ Հովհաննիսյանը մարմնավորում է «2020-ի հրեշտակները» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ես սիրում եմ գտնել այն մարդուն, ում հետ կարող եմ միասին ապրել կերպարը, ոչ թե խաղալ այն։ Սիրում եմ դերասանների հետ երկար զրուցել սցենարի շուրջ, կերտել կերպարը՝ խոսել հերոսի ապրումների մասին»,- ասում է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:  ֆիլմում դերասանները հանդիպում են իրական բժիշկների հետ։ Նրանք լսում են նրանց պատմությունները, զգում են նրանց վախն ու ուժը, փորձում հասկանալ, թե ինչպես է մարդը շարունակում գործել՝ երբ շուրջը փլվում է աշխարհը։ «Ես ընտրում եմ մարդկանց, ովքեր պատրաստ են ապրել այս պատմությունը ինձ հետ»,- ասում է Ջիվան Ավետիսյնանն, ով հենց այդ սկզբունքով է ընտրել Շանթ Հովհաննիսյանին, Վարդան Մկրտչյանին, Նարինե Պետրոսյանին, Սիմոն Աբգարյանին, Մուրադ Նադիրյանին, Մարիամ Ադամյանին, Լիզա Բարսեղյանին, Նարեկ Բաղդասարյանին, Վիլեն Սարգսյանին, Էմմա Մկրտչյանին և այլոց:

«Այս նախագծում առաջինն ինձ գրավեց թեմայի կարևորությունը, բացի այդ Ջիվանի աշխատանքները բոլորն էլ իրենց գեղագիտությամբ բարձրարժեք աշխատանքներ են: Այս մարդը լուռ իր գործն է անում, խաչմերուկներ է  ստեղծում դրսի հետ՝ աշխարհին պատմելով, որ այս մեծ երկրագնդում և այս փոքր կետում ապրող մարդիկ կան, ովքեր համամարդկային արժեքներով են ապրում»,-Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Շանթ Հովհաննիսյանը:  Նրա խոսքով՝ այս ֆիլմով ռեժիսորը հանրահռչակում ու ներկայացնում է պատերազմն իր բոլոր նրբություններով, ցույց տալիս տագնապի ու մղձավանջի միջով անցած մարդկանց ապրումներն ու զգացողությունները:

«Մենք շատ անգամ զինվորականների մասին ենք ֆիլմեր նկարում, հերոսացնում նրանց, և իսկապես դա պետք է, փառք ու պատիվ մեր բոլոր զինվորներին։  Բայց, այդ հրեշտակները՝ ինչպես Ջիվանն է ֆիլմում նրանց անվանել՝ «20 20-ի հրեշտակները», բժիշկները, բուժշաշխատողները, բոլոր այն մարդիկ, ովքեր անտեսանելի ձևով այդ մղձավանջի մեջ փորձել են հույսի և լույսի կետ լինել, և նպաստել շատ շատերի ճակատագրերի շարունակությանը, նույնպես արժանի են գնահատանքի: Այստեղ և՛ աշխատանք կա դերասանի համար, և՛ պատվաբեր է դա անելու ու լուսաբանելու առումով»,- նշեց Շանթ Հովհաննիսյանը:

Ֆիլմում նա  մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին՝ Տիգրան անունով բժշկին, ով նաև ճանապարհ է անցել 90-ականներին: Դերասանը գիտակցում է, որ բարդ ու ծանր նկարահանումներ են սպասվում, բայց խոստովանում է, որ ավելի բարդ նկարահանումներ է հաղթահարել ու պատկերացնում է նաև այս ծավալը: 

Անդրադառնալով այն խնդրին, որ բարդ է լինելու նաև հոգեբանական առումով, երբ Արցախի մասին ֆիլմը նկարահանվելու է Սյունիքում, որովհետև Արցախն օկուպացված է՝ դերասանն արձագանքեց. 

«Գիտեք, այդ ցավը, որ Արցախը չկա, միշտ, ամեն տեղ՝ կենցաղում լինի, ֆիլմը նկարելուց, թե առօրյա կյանքում՝ դա բոլորիս մեջ է։ Այդ չկա բառը մենք մեր լեքսիկոնից պիտի հանենք: Արցախը կա և պիտի լինի մեր ուժերի գերլարված աշխատանքով: Ամենքս մեր ոլորտում պիտի հասնենք այն արդարությանը, մեր ուժերը համատեղենք և արդարությունը պիտի վերականգնվի, Արցախցին պիտի ապրի իր հազարամյա պատմություն ունեցող հողում։  Պիտի հասկանանք որտեղից է գալիս այս համատարած անտարբերությունը: Հավատարիմ ձևով մենք մեր աշխատանքը կանենք՝ անկախ դժվարություններից: Իսկ Ջիվանը միշտ իր արվեստով է գործում, ինքը արվեստով ամեն ինչի պատասխանը տալիս է: Ես իր հետ ծանոթ չէի, բայց  ծանոթացանք ու ինձ հաճելի է իր մոտ աշխատելը: Տա Աստված, որ այս նախագծով հաջողություն ունենանք և կարողանանք նոր գեղարվեստական  որակ տալ ու համամարդկային թեմաների շուրջ խոսենք ո՛չ միայն մեր պետության, այլ նաև՝ աշխարհի համար»,- ամփոփեց Շանթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ ֆիլմը հարգանքի տուրք է արցախյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգած բուժաշխատողներին:

 Ֆիլմի 1-ին բաժինը պատմում է Հայաստանից Արցախ մեկնած բժիշկների մասին, 2-րդ բաժինը՝ Արցախի Հանրապետությունում ծառայության մեջ գտնվող կամ քաղաքացիական կառույցներում աշխատող բուժաշխատողների մասին, 3-րդ բաժնում դեպքերն ամբողջովին ընթանում են սահմանագծին, իսկ 4-րդ պատմությունը սփյուռքից Արցախ ու Հայաստան ժամանած բժիշկների պատմությունն է:

Ռեժիսորը խոստանում է շատ հուզիչ ու դրամատիկ, նաև հաղթանակով ու բերկրանքով լեցուն դրվագներով ֆիլմ:

 «2020-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի: Այս ընթացքում թիմը սպասում է Հայաստանի կինոյի հիմնադրամից պետական աջակցության:

Play Junius, win prizesRalph Yirikian Deliveres Lecture at the Leadership School Financial Education Program for Artsakh Schoolchildren Summarizes Results: IDBankAraratBank Co-Funds "Culture - My Way" Project Financed by UNESCOOne dram is a force that unites thousandsUcom launches uCoin cumulative bonus system 5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia