Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի վերջին ճակատամարտը. հիմա՞, թե՞ մեկ տարի հետո. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Փաշինյանի վերջին ճակատամարտը. հիմա՞, թե՞ մեկ տարի հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը կալանավորված է երկու ամսով։ Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու և սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու հրապարակային կոչերի համար։ Ինքը՝ հոգևորականը, այդ մեղադրանքները հորինված է անվանել։

Ըստ երևույթին, Եկեղեցու դեմ բռնաճնշումները կշարունակվեն։ Նաև արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն էր նախկինում կալանավորվել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու փորձի համար։ Փաստացի Փաշինյանը վճռական հարձակման է անցել քաղաքական դաշտը լիովին մաքրելու նպատակով՝ չնայած մինչև ընտրությունները դեռ մեկ տարի կա...

«Բավականին տրամաբանական է ուժեղացնել ճնշումը հակառակորդների վրա, երբ ընտրությունները դեռ շատ հեռու են, - կարծում է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,– և նույնիսկ եթե այդ իրադարձությունների պատճառով սկսվի լայնածավալ բողոքի արշավ, բավականին հավանական է, որ մի քանի ամսից այն կսկսի մարել։ Սակայն դա չի չեղարկում 2026 թվականի ընտրություններին մոտ Հայաստանում բողոքի նոր բռնկումների հնարավորությունը»։

– Ինչի՞ց է նա վախենում։ Անցյալ անգամ, չնայած Ղարաբաղի հանձնումից հետո բարձր հակառեյտինգին, նրա կուսակցությունը հաղթեց ընտրություններում...

— 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող ՔՊ կուսակցությանը կարող էին աջակցել նրանցից շատերը, ովքեր վախենում էին պատերազմի վերսկսումից և կարծում էին, որ նման սցենարը քիչ հավանական է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմա հայ հասարակության մեջ նման վախերը, հավանաբար, ավելի քիչ կլինեն։ Չնայած, իհարկե, կա հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին կկարողանա մոբիլիզացնել չկողմնորոշված ընտրողների առնվազն մի մասին այլ թեմաների, օրինակ՝ ԵՄ-ի հետ հետագա մերձեցման հարցի շուրջ։ Բայց, ընդհանուր առմամբ, թվում է, թե Նիկոլ Փաշինյանի թիմն ավելի շատ մտահոգված է ընդդիմության փողոցային բողոքի ցույցերի համար ցանցեր ստեղծելու կարողությամբ։

– Մինչ հիմա Փաշինյանը ամեն ինչից խուսափեց, նրան հաջողվեց դուրս գալ նույնիսկ թվացյալ անհույս իրավիճակներից, բայց հիմա նույնը կլինի՞։ Արդյո՞ք նա հատել է հենց այն կարմիր գիծը, որից այն կողմ ժողովրդի համբերության բաժակը կարող է լցվել։

- Եկեղեցու ներկայացուցիչների դեմ կոշտ քայլերը, իհարկե, ստեղծում են Փաշինյանի հակառակորդների նոր մոբիլիզացիայի վտանգ: Սակայն արժե հաշվի առնել այն, որ վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների միջև լարվածությունը նոր երևույթ չէ: Այսինքն, նրանք, որոնց համար կարևոր է Եկեղեցու դիրքորոշումը, հավանաբար, վաղուց են լքել Փաշինյանի կողմնակիցների ճամբարը:

– Ինչո՞ւ Եկեղեցին: Արդյո՞ք այն որևէ հատուկ վտանգ է ներկայացնում:

- Եկեղեցականների շարքում կարող են հայտնվել գործիչներ, որոնք քաղաքական ասպարեզում կընկալվեն որպես համեմատաբար նոր և, միևնույն ժամանակ, անմիջականորեն ընդդիմության հին առաջնորդների հետ չկապված: Կրկին կարող ենք հիշատակել Գալստանյանին, որը դարձավ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ բողոքի արշավներից մեկի հանրային դեմքը։ Բացի այդ, եկեղեցական կառույցները իշխանությունների կողմից կարող են ընկալվել որպես բողոքի մոբիլիզացիայի մեկ այլ պոտենցիալ ցանց։

– Տեղեկություններ կան, որ Հայաստանում եվրոպական երկրների դեսպանները պահանջել են բացատրություն իշխանություններից՝ զգուշացնելով, որ «ձեռնարկվում են բացահայտ հակաժողովրդավարական քայլեր»։ Այսինքն, սեփականատերերը հեռանում են և սպասում, թե ո՞վ կհաղթի։

- Անանուն աղբյուրներին հղում անող հրապարակումներին պետք է զգուշորեն վերաբերվել։ Սակայն չի կարելի բացառել, որ որոշ եվրոպացի դիվանագետներ կարող էին իսկապես հարցեր տալ ՀՀ վարչապետի թիմի ներկայացուցիչներին այն մասին, թե ինչո՞ւ է այդպիսի կոշտ ճնշում գործադրվում։ Մյուս կողմից՝ ԵՄ-ի համար Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, նախընտրելի է իր հիմնական հակառակորդների մեծ մասից։ Նրա համար էլ այժմ ավելի կարևոր է ոչ թե ԵՄ-ի աջակցությունը, այլ հետագա մերձեցման վերաբերյալ նոր ժեստերը, օրինակ՝ վիզային ռեժիմի ազատականացումը։

– Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին։ Կա՞ արդյոք որևէ մեկը, ում վրա Ռուսաստանը կարող է հույս դնել։

– Հավանական է, որ մոտ ապագայում ռուս պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արվեն զգուշավոր ձևով։ Ավելի ակնհայտ, բայց դեռևս զգուշավոր հարցեր նման անձանցից կարող են լսվել Սամվել Կարապետյանի գործի հետ կապված, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Ռուսական կողմի զգուշավոր մարտավարության համար կարող է լինել երեք հիմնական պատճառ։ Առայժմ Մոսկվա-Երևան հարաբերությունները համեմատաբար «հալվում» են, և Ռուսաստանի ղեկավարությունը, հավանաբար, չի ցանկանում դրանք քանդել գոնե այս փուլում։ Հետո էլ Մոսկվան կարող է կասկածել, որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն ունակ կլինեն կազմակերպել լայնածավալ բողոքի արշավ՝ նրան իշխանությունից հեռացնելու համար։ Եվ, վերջապես, ռուս պաշտոնյաների կողմից Փաշինյանի հակառակորդներին ցուցաբերվող ակտիվ հանրային աջակցությունը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն՝ դժգոհություն գոնե Հայաստանի ներսում տատանվող լսարանի մի մասի մոտ, որը դա կընկալի որպես արտաքին միջամտություն։ Հայ քաղաքական գործիչների շրջանում, անշուշտ, կան Ռուսաստանի հետ ավելի սերտ մերձեցման կողմնակիցներ։ Օրինակ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները։ Սակայն արժե հաշվի առնել այն, որ այդ շրջանակի քաղաքական գործիչների հակառեյտինգը նույնպես բավականին բարձր է։ Այսինքն, Հայաստանի ընդդիմության համար հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք հնարավոր է գտնել նոր դեմքեր, որոնք կարող են առաջնային պլան դուրս գալ և ներգրավել կողմնակիցներ տատանվող ընտրողներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement