Ռմբակոծություններով Իրանի միջուկային արդյունաբերությունն անհնար է ոչնչացնել. Մոհամմադ Էսլամի
INTERNATIONAL NEWS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին իր թշնամիներին հիշեցրել է, որ երկրի միջուկային արդյունաբերությունը ռմբակոծությունների միջոցով անհնար է ոչնչացնել, հաղորդում է Tasnim-ը։
Չորեքշաբթի կառավարության շաբաթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մոհամմադ Էսլամին դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին՝ դրանք համարելով հարված ՄԱԿ-ի կանոնադրությանը։
Ըստ նրա՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակումները ցույց տվեցին, որ աշխարհում տիրում է ջունգլիների օրենքը, և ոչ ոք չի կարող գոյատևել առանց ուժի, և Իրանի ժողովուրդը դա շատ լավ գիտակցել է։
Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարը շեշտել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը ռումբերով ոչնչացնելն անհնար է, քանի որ այն հայրենական արդյունաբերություն է և երկրում ներդրված տեխնոլոգիա։
Իրանի միջուկային արդյունաբերության առաջընթացը միշտ վճռականորեն կշարունակվի, հավելել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































