Yerevan, 04.July.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բռնաճնշումները՝ մերձեցման առիթ. ԵՄ-ն ու Հայաստանը՝ «նոր մակարդակի» վրա

POLITICS

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ելույթ ունեցավ Երևանում՝ հնչեցնելով, ինչպես ինքն արտահայտվեց, «հստակ ուղերձ՝ ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա»։ Այս արտահայտությունն ինքնին հետաքրքիր է։ Այսինքն, վերջերս ինչ-որ բան է տեղի ունեցել, որը հատկապես մոտեցրել է Հայաստանին և ԵՄ-ին։ Մինչ այդ նման բան տեղի չէր ունեցել, իսկ հիմա տեղի է ունեցել։ Ինչի՞ մասին է խոսքը։

Հիշենք վերջին ամսվա իրադարձությունները։ Դրանցից ո՞ր մեկն է այդքան տպավորել տիկին Կալլասին, որ նա զգացել է Հայաստանի հետ աննախադեպ մտերմություն։ Սամվել Կարապետյանի ձերբակալությո՞ւնը։ Նիկոլի ֆեյսբուքյան գրառումնե՞րը, որոնք զարմացրին ողջ աշխարհին։ Հալածանքնե՞րը հոգևորականների հանդեպ։ Ոստիկանների «քաջարի» ներխուժո՞ւմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը, բարեբախտաբար, հետ մղվեց քաղաքացիների կողմից։ Թե՞ այն, որ իշխանությունները «հայտնաբերեցին»՝ Հայաստանում ընդդիմություն կա, և վերսկսեցին ճնշումները։ Ալեն Սիմոնյանի անկեղծ խոստովանությո՞ւնը, որ շուտով կկատարվի Ալիևի պահանջը, և ադրբեջանցիները կբնակեցվեն Հայաստանում։ Թե՞ Փաշինյանի ցանկությունը՝ իր սեռական օրգանը ցույց տալ բարձրաստիճան հոգևորականին։

Ինչ էլ լինի, հենց այն պահին, երբ հասարակությունը սկսեց կասկածել վարչապետի և նրա թիմի կոգնիտիվ առողջությանը, ԵՄ դիվանագիտության ղեկավարը պաշտոնապես գնահատեց Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ որպես արժանի խրախուսում։

Եվ որպես խրախուսում՝ Կալլասը Հայաստան բերեց հետևյալ լուրը. «Եվրահանձնաժողովը ընդունել է առաջարկ՝ ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ, և երբ պայմանները կատարվեն ու գործընթացը ավարտվի, դա կբերի ԵՄ-ի և Հայաստանի մերձեցմանը»։

Եկեք այս արտահայտության մեջ էլ խորանանք։ Նախ՝ ի՞նչ է նշանակում «վիզային ռեժիմի ազատականացում»։ Սա չափազանց լայն ձևակերպում է, որը կարող է նշանակել թե՛ զգալի, թե՛ աննշան թուլացումներ վիզա ստանալու գործընթացում։ Մի բան հստակ է՝ խոսքը միանշանակ վիզային ռեժիմի մասին է։ ԵՄ-ն նրբորեն ընդգծում է, որ «առանց վիզայի ռեժիմի» մասին խոսելն անգամ ավելորդ է։

Բացի այդ, այդ «ազատակամացումը», ինչ էլ որ լինի, հայերին չի խոստացվում մոտ ապագայում։ Եվրոպան պարզապես «ընդունել է առաջարկ գործողությունների ծրագրի վերաբերյալ», ոչ թե որևէ որոշում։ Հայաստանին ներկայացվել են որոշ պայմաններ, որոնց կատարումն այն  գինն է, որ պետք է վճարենք այդ վերացական «լիբերալացման» համար։ Իսկ թե ինչ պայմաններ են, չի հայտարարվում. դե, երևի հայ հասարակությանը դրանք դուր չեն գա։

Բայց ամենազավեշտալին այն է, որ, Կալլասի հայտարարության համաձայն, նույնիսկ եթե այդ պայմանները կատարվեն, դա դեռ չի նշանակում ցանկալի «ազատականացում»։ Պարզապես խոստացվում է ԵՄ-ի և Հայաստանի մերձեցում։ Այսպիսով, ՀՀ ԱԳՆ-ն հերթական անգամ դիվանագիտական հաջողության տեղ է ներկայացնում եվրոպացիների կողմից քողարկված մերժումը՝ թեկուզ ԵՄ ուղու հնարավորության ակնարկի տեսքով։

Հիշեցնենք, որ Փաշինյանի վերջին գործողություններին աջակցություն է հայտնել նաև Մակրոնը՝ հենց Մայր Աթոռ ներխուժման ձախողված փորձից հետո։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ Մակրոնը «աջակցել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին»։ Ի՞նչ բարեփոխումներ։ Այն բարեփոխումնե՞րը, որ ուժայինները փորձեցին իրականացնել Էջմիածնում։

ԵՄ-ն իր հիմնական շահերը Հայաստանում չի թաքցնում։ Դրանք են՝ խաղաղության պայմանագիր Բաքվի հետ՝ ցանկացած պայմաններով (այսինքն՝ ադրբեջանական), ինչպես նաև Հայաստանի սերտացումը Թուրքիայի հետ՝ որպես Արևմուտքի իրական ներկայացուցիչ տարածաշրջանում։ Հայաստանը ԵՄ-ին հետաքրքրում է նախևառաջ որպես տարանցիկ տարածք (ոչ որպես լոգիստիկ հանգույց. այդ հատվածում «Միջին միջանցքի» համար դա պետք չէ) և որպես տարածաշրջանային լարվածության աղբյուր։ Այսպիսով, միակ բանը, որ Եվրոպան իրականում ուզում է Հայաստանից, այն է, որ դադարի դիմադրել թուրքական ճնշմանը։

Այս համատեքստում հասկանալի է, թե ինչու Եկեղեցու դեմ հարձակումները ԵՄ-ի կողմից արժանացան հավանության։ Եթե հաջողվի նվազեցնել քրիստոնեական եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, շատ ավելի հեշտ կլինի բացատրել, թե ինչու է երկիրը դառնում կախված մահմեդական պետություններից։

Եվ այն պայմաններում, երբ Փաշինյանը վարում է իր հաշտեցողական քաղաքականությունը թուրքերի հետ, եվրոպացիները կշարունակեն ժպտալ նրան և ուղարկել եվրոպացի պաշտոնյաներին Երևան՝ դատարկ, բայց հուսադրող հայտարարություններով։ Իհարկե, պայմանով, որ ԱԱԾ-ն շարունակի չթողնել հայ լրագրողներին՝ այդ պաշտոնյաներին տհաճ հարցեր ուղղել։

 

AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage Health Fund for Children of Armenia is the Beneficiary of "The Power of One Dram" Program in JuneTeam Group, NVIDIA, and Firebird Announce a $500 Million Megaproject to Build a Regional AI Supercomputing Hub "Plain and Simple": Financial Literacy with AraratBankAmeriabank joins TOON EXPO to be held first time in MoscowIdram Participates in Panel Discussion on E-Commerce Development CooperationThe Power of One Dram Concludes Another Program with the 4090 FoundationArmenian alcoholic beverage producers appeal to international organizations to stop Georgia's blockade Ucom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer IDBank and Idram Team Visited the Heroes Rehabilitation CityChildren’s Day with Events and Discounts: Idram JuniorUcom and Impact Hub Yerevan Announce 2025 Fellowship Cohort Driving Armenia’s Circular Economy Transition AraratBank supported the “What? Where? When?” intellectual charity quiz IDBank at Cashless Forum Uzbekistan 2025: Building the Future of Customer-Centric Banking Unibank Sponsors the “Yerevan Dialogue” International ForumUnibank’s “Haghtanak” branch serves clients from 9:30 am to 7:30 pmAraratBank: Supporting the Creation of Wonder Kid Academy's Astronomical LaboratoryThird Annual “Mini Whoop Drone Racing 2025” International Competition Held with Ucom’s Support SoftConstruct Ranked 1st in Income Tax Contributions in Armenia in Q1 2025 IDBank is now in Kapan: Opening of a new branch Unibank launches “become a millionaire” promotion 1% Special Transfer Rate for AraratBank Customers Rocket Line loan payment deferment and combination: New update of the Idram&IDBank application Event Ticketing Platform Eventhub is now Available in MyAmeria App 25% idcoin when buying tickets from all airlines. IDBankSilicon Mountains 2025 Lori Technology Forum Held with Ucom’s Support Converse Bank and EBRD sign two loan facilities totaling US$ 8 million to support MSMEs and green projects