Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը թույլ է տալիս հասկանալ դպրոցի ուժեղ և թույլ կողմերը

SOCIETY

 Ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը թույլ է տալիս ծնողներին հասկանալ այս կամ այն դպրոցի ուժեղ և թույլ կողմերը: Այս մասին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփմանը փետրվարի 5-ին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը վերջին տարիներին ստեղծված և կատարելագործված կարևորագույն գործիքներից մեկն է հասարակության, մանկավարժական հանրույթի և նախարարության համար: Այն օգնում է, որ չափելի, շոշափելի, արժանահավատ չափանիշներով կարողանանք համեմատել համեմատելին: Դպրոցները տարբեր են: Հետևաբար` մենք բաշխել ենք դպրոցներն ըստ իրենց հիմնական չափանիշների և համեմատել ենք միևնույն խմբում եղած դպրոցները` խոշոր քաղաքային, բուհական, մասնավոր, ավագ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ô �րմեն Աշոտյանը:

ՀՀ ԿԳ նախարարի խոսքով` այս տեղեկատվությունը կարևոր է ծնողների համար` հասկանալու դպրոցի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև մանկավարժների և տնօրենների համար, որպեսզի կարողանան հասկանալ, թե որտեղ է դպրոցի խնդիրը կամ մրցակցային առավելությունը:

«Այն կարևոր է նաև նախարարության համար` խրախուսելու լավագույններին, նաև աջակցելու մնացածներին: Վարկանիշները պետք չէ սիրել, հավանել, չհավանել: Մենք չենք հավակնել ստեղծել կատարյալ մեթոդաբանություն, որովհետև այդպիսին չկա: Դպրոցական վարկանիշավորման համակարգեր կան քիչ երկրներում»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:

Քաղաքային մեծ և միջին հիմնական դպրոցների ցանկում առաջին եռյակում են ընդգրկվել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20, Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 ուսումնական հաստատությունները:

Քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցների ցանկում առաջատար են Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1, Մարալիկի թիվ 1, Վանաձորի Ա.Խլղաթյանի անվան թիվ 18 ուսումնական հաստատությունները:

Ոչ պետական դպրոցների առաջին եռյակում են Երևանի «Քվանտ» վարժարանը, «Այբ» կրթական հիմնադրամ հանգույցը, Վաղարշապատի Մ.Ա.Ս. Էջմիածնի Էօրնեկեանի անվան միջնակարգ դպրոցը:

ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է նպաստել շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը:

2013 թվականին մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ցուցանիշները, դրանց կշիռները և հաշվարկի միավորային համակարգը վերջնական տեսքի են բերվել 2013 և 2014-ին իրականացված փորձարկման և  դպրոցների և այլ շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում: Վարկանիշավորման արդյունքերը ներկայացվում են պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետաÕ �ան դպրոցների կտրվածքով: Ինչպես և փորձնական վարկանիշավորման առաջին երկու տարում, վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքները նույնպես ներկայացվում են առանձինschoolrate.armedu.am կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն կատարել ցուցանիշների ընտրություն և ստանալ դպրոցների վարկանիշավորման սանդղակ` իրենց համար նախընտրելի չափանիշներով:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia