Բաքվում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում երկու ադրբեջանցու սպանության գործով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուսաստանցի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից երկրի երկու քաղաքացիների դիտավորյալ սպանության փաստի առթիվ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները մահացել են հետտրավմատիկ շոկից՝ մարմնական վնասվածքներ ստանալուց հետո։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով, հաղորդում է BBC-ն։
Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ Եկատերինբուրգում ձերբակալել են 2001, 2010 և 2011 թվականներին կատարված սպանությունների կասկածյալներին: Ձերբակալության ընթացքում մահացել են ազգությամբ ադրբեջանցի եղբայրներ Զիյադին և Հուսեյն Սաֆարովները, իսկ մի քանի այլ մարդիկ հոսպիտալացվել են:
Երկուշաբթի երեկոյան Սաֆարով եղբայրների մարմինները տեղափովել են Բաքու, իսկ երեքշաբթի նրանց թաղել են։
Միևնույն ժամանակ, Եկատերինբուրգի դատարանը ձերբակալել է մեկ այլ ադրբեջանցու՝ Բաքիր Սաֆարովին, նույն գործով, որի շրջանակում նախկինում կալանավորվել էին Սաֆարով եղբայրները։
Եկատերինբուրգում երկու մարդու մահը և զանգվածային ձերբակալությունների մասին հաղորդագրությունները հանգեցրել են Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների հերթական սրման։
Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները, իսկ Բաքվում գործող «Սպուտնիկ» լրատվական գործակալության գրասենյակում, ձերբակալվել են երկու լրագրողներ, որոնց համարում են ԱԴԾ-ի գործակալներ։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է ԱԳՆ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































