Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք
INTERNATIONAL NEWSԱվստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք: Վարակվածը կին է, ով վերջերս վերադարձել է Սալվադորից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այդ մասին ասված է Ավստրալիայի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և ոչ իրեն, ոչ իր ընտանիքի անդամներին վտանգ չի սպառնում:
Ընդհանուր առմամբ, Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու 24 դեպք, այդ թվում 3-ն` այս տարի: Հիվանդացության բոլոր դեպքերում վարակվածները եղել են այլ երկրներում:
Ավստրալիայի Առողջապահության նախարարությունը նշում է, որ անհանգստանալու պատճառ չկա, որովհետև վիրուսը տարածողներ չկան:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



