Ադրբեջանում ձերբակալել են ռուսական Ruptly տեսաընկերության աշխատակցուհուն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում ձերբակալել են ռուսական Ruptly տեսաընկերության աշխատակցուհուն, հայտնում է РИА Новости -ն։
Ինչպես նշել է լրատվամիջոցը՝ ձերբակալվածն այնտեղ մասնավոր այցով գտնվող խմբագիր է։
Ավելի վաղ Բաքվում Ադրբեջանի անվտանգության ուժերը անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել էին երկու ռուսաստանցի լրագրողների՝ «Sputnik Азербайджан»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։
Գործակալությունը նշել է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների, աշխատակիցներին ներկայացվել են անհեթեթ մեղադրանքներ, ըստ որոնց նրանք «ԱԴԾ գործակալներ» են։
Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տվել շփվել լրագրողների հետ։ Sputnik գործակալությունը փորձում է կապ հաստատել անարդարացիորեն ձերբակալված լրագրողների հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































