Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Ներդաշնակ զույգ էինք, մեկ բառից հասկանում էինք իրար, բայց, ավաղ, պատերազմը բաժանեց մեզ». Լևոն Սևոյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընտանիքներով էինք իրար ճանաչում, հետո մի օր Լևոնը սիրո խոստովանություն արեց ինձ։ Դրանից հետո ես էլ սկսեցի իր մասին շատ մտածել։ Ասացի իրեն, որ համակրում եմ։ Մենք գրեթե վեց տարի շփվել ենք։ Լևոնը 18 տարեկան էր, ես՝ 17։ Շփման վեց տարվա ընթացքում ծառայեց բանակում, երկու տարի մեկնեց արտագնա աշխատանքի։ Ես հավատարմորեն սպասում էի նրան, հիմա էլ հավատարիմ եմ մնալու մինչև կյանքիս վերջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լևոնի կինը՝ Աստղիկը։

Լևոնի ու Աստղիկի ընտանիքը կազմվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Աստղիկն ասում է՝ ամուսնու հետ ներդաշնակ զույգ են եղել։ «Փոխադարձ հարգանքն էր իշխում մեր տանը, մեկ բառից հասկանում էինք իրար։ Միայն պատերազմը կարողացավ բաժանել մեզ։ Ցավոք, մեր ամուսնական կյանքը շատ կարճ տևեց՝ մոտ երկուսուկես տարի։ Մեծ աղջիկս այդ ժամանակ մեկուկես տարեկան էր, փոքրս՝ երեք ամսական։ Լևոնի երազանքը որդի ունենալն էր, բայց, ցավոք, իր երազանքը չկատարվեց»։

Աստղիկը սիրով ու ջերմությամբ է խոսում ամուսնու մասին։ «Լևոնը մեծատառով մարդ էր, վեհանձն ու ինքնազոհ։ Հայրենասեր էր, հայրենասիրությունն իր մարմնի ամեն բջիջում էր, քաջությունն ու անվախ ոգին իրեն առաջ էին մղում այնտեղ, որտեղ ուրիշները կանգ էին առնում։ Երբեք չի ձգտել փառքի, միշտ լուռ իր գործն էր անում, քանի որ խորապես գիտակցում էր իր պատասխանատվությունը։ Ծառայությունը նրա համար կարծես առաքելություն լիներ։ Նվիրված էր հայրենիքին, ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Աչքի էր ընկնում իր զուսպ պահվածքով, ազնվությամբ ու ճշմարտասիրությամբ, և հենց այս հատկանիշների շնորհիվ էլ նա ձևավորվել էր որպես իսկական հերոս։ Նա ապրեց արժանապատվորեն և հավերժ մնաց ժողովրդի հիշողության մեջ»։

Լևոնը ծնունդով Վարդենիսից է։ Հաճախել է Համբարձումյանի անվան թիվ 1 դպրոցը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է նաև ֆուտբոլի և արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վարդենիսի Բադեյանի անվան պետական քոլեջում։ 2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Թովուզ զորամասում։ Ծառայության ընթացքում խրախուսվել է հրամանատարության կողմից կրծքանշաններով և պատվոգրերով։

2017 թվականի ապրիլից Լևոնն անցնում է պայմանագրային զինծառայության։ «Նրա՝ հայրենիքը պաշտպանելու ցանկությունն այնքան մեծ էր։ Ծառայում էր Օմարի լեռներ կոչվող հատվածում։ Տանը քիչ էր խոսում ծառայությունից, միշտ ասում էր. «Ամեն ինչ լավ է, մենք բարձր, կարելի է ասել՝ ամենաբարձր դիրքում ենք։ Մեզ վրա հարձակվել, առավել ևս՝ այդ դիրքը գրավել չեն կարող»։ Երբ պատերազմը սկսվեց, և նա մեկնեց դիրքեր, վստահ էի՝ իրենց չեն կարող հասնել, գրավել այդ դիրքը։ Հիմնվում էի իր այդ խոսքերի վրա՝ մենք ամենաբարձր դիրքում ենք։ Բայց մինչ Լևոնը հասել էր տղաներին, իմացել էր, որ իրենց բարձր դիրքը թշնամին գրավել է»։

Պայմանագրային ծառայությունից, առօրյա զրույցներից Աստղիկի հետ սահուն անցում ենք կատարում 44-օրյա պատերազմին։ Երբ սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը, Լևոնը տանն է լինում։ «Տղաները մեկ ամիս դիրքում էին, երկու ամիս՝ տանը։ Լևոնն արձակուրդում էր։ Երբ պատերազմը սկսվեց, պայթյունի ձայն լսվեց, Լևոնն անմիջապես դուրս վազեց։ Հետո զանգ ստացավ՝ պետք է շտապ դիրքեր բարձրանալ, պատերազմ է սկսվել։ Հավաքեց անհրաժեշտ իրերը, անգամ չնախաճաշեց, փաթաթվեց մեծ աղջկաս, ասաց՝ «մեղրս», ու դուրս եկավ տանից»։

Սիրելիների հետ կապված հուշեր կան, որոնք ցուրտ օրերին ջերմացնում են մեր հոգիները։ Աստղիկը դրանցից մեկն է հիշում. «Լևոնն այնքան շատ էր պանիր սիրում, առանց պանրի սեղան չէր նստում։ Դիրքեր բարձրանալիս իր հետ պարտադիր պանիր էր տանում։ Այդ օրը, երբ պանիր չվերցրեց, ինձ անհանգստացնում էր այն, թե ինչպես է հաց ուտելու։ Սեպտեմբերի 27-ին չզանգահարեց, երբ հաջորդ օրը զանգահարեց, միանգամից իրեն հարցրեցի՝ ինչպե՞ս ես առանց պանիր հաց կերել։ Լևոնն արձագանքեց՝ հաց ուտելը երկրորդական է։ Պատերազմի երկրորդ օրն էր, պատկերացում չունեինք, թե ինչ է կատարվում։ Այդ օրը հերթով խոսեց ընտանիքի անդամների հետ։ Չէինք էլ կարող պատկերացնել, որ դա վերջին զրույցն է լինելու»։

Լևոնն անմահանում է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում։ «Նույնը օրը Լևոնը տանն էր»։ Աստղիկը նշում է՝ Լևոնը Վարդենիսից առաջին զոհն է եղել։

Հետո արդեն զինակից ընկերները կպատմեն Լևոնի մասին։ «Երկու օրվա ընթացքում Լևոնն անդադար մարտի մեջ է եղել։ Փոքրամարմին լինելով՝ մեծ թվով վիրավորների է դուրս բերել մարտի դաշտից, փորձել է փրկել տղաների կյանքը։ Այդ օրն էլ, տեսնելով վիրավոր ընկերոջը, առաջ է նետվել, փորձել նրան էլ փրկել, տեղափոխել։ Նույն պահին ԱԹՍ-ն նրան թիրախավորել է»։ Լևոնի՝ որպես զինծառայողի մասին Աստղիկն ասում է՝ խիզախ էր, պատասխանատու, անսահման հայրենասեր։ «Այսօր այդ մասին են պատմում նաև Լևոնի մեդալները։ Լևոնը երբեք չի ձգտել մեդալների ու փառքի, նա ընդամենը պաշտպանում էր իր հայրենիքը»։

Ապրելու ուժի մասին։ «Լևոնին միշտ ասում էի՝ առանց քեզ չեմ կարող ապրել, բայց հիմա հանուն մեր աղջիկների ապրում եմ և ամեն ինչ անում, որ անհոգ մանկություն ունենան։ Ամեն ինչ անում եմ, միայն թե ժպտան։ Երբեմն չի ստացվում զսպել արցունքները, մեծ աղջիկս նման դեպքերում միշտ ասում է՝ մամա, որ դու լացում ես, իմ լացն էլ է գալիս։ Եվ սկսում է ինձ հետ հավասար լաց լինել։ Ու դա նաև սթափեցնող մի բան է դառնում ինձ համար։ Աշխատում եմ իրենց ներկայությամբ զսպել էմոցիաներս, հուզմունքս, լաց չլինել։ Հիմա կարող են մեծերի զրույցների ժամանակ «մահանալ» բառը լսել, բայց, իհարկե, խորությամբ չեն հասկանում, թե դա ինչ է։ Ամեն շաբաթ գնում ենք հայրիկի մոտ։ Իրենց ասել եմ՝ պապան գնացել է թուրքերին սպանելու, նրանք վատն են, որ չգան մտնեն մեր տուն և մեզ վնասեն։ Փոքր աղջիկս էլ իր անմիջականությամբ հարցնում է՝ այնտեղ հաց կա՞ ուտելու, պապան քնո՞ւմ է։ Միշտ նման հարցեր է տալիս։ Մեծ աղջկաս ասում եմ՝ պապան երկնքում է, մեզ երկնքից է նայում, այնպես պետք է ապրենք, որ մեր հայրիկը միշտ մեզանով հպարտանա»։

Հ. Գ. - Լևոն Սևոյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, հետմահու՝ «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank