Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես Ակսել Բակունցի կինը փրկեց գրողի «Կարմրաքար» վեպը՝ այն թաքցնելով հալվայի ամանի մեջ

CULTURE

Ակսել Բակունցը հայ նոր գրականության ամենավառ և դրամատիկ կերպարներից է։ Իր գրական ճանապարհը նա սկսեց որպես հրապարակախոս ու պատմվածքագիր, սակայն շուտով դարձավ 1920–30-ականների Հայաստանի մշակութային, հասարակական կյանքի կենտրոնական դեմքերից մեկը։ Բակունցի ստեղծագործություններն աչքի են ընկնում նրբազգաց բնանկարներով, խոր հոգեբանական դիտարկումներով ու ազգային ինքնության խնդրի շեշտադրումներով։

Նա կարողացավ գրականություն ներմուծել գյուղական կյանքի անկեղծ պատկերները։ Իր անկախ մտայնության ու բովանդակային խորության պատճառով Բակունցը դարձավ խորհրդային ռեժիմի զոհերից մեկը։ Նրա կյանքն ընդհատվեց ստալինյան բռնաճնշումների տարիներին, սակայն նրա ժառանգությունը մինչ օրս ուղենիշ է, ճշմարիտ գրողի ճակատագրի խորհրդանիշ։

1936 թվականի մայիսից մինչև հուլիս Ակսել Բակունցը Համո Բեկնազարյանի հետ գտնվում էր Մոսկվայում: Նրանք այնտեղ էին «Զանգեզուր» ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքների համար: Օգոստոս ամսին Բակունցին Մոսկվայից կանչեցին Երևան, մեղադրանք առաջադրեցին և ձերբակալեցին: Բակունցի մեղադրական եզրակացությունն այսպիսին էր.

«1…հակահեղափոխական, տրոցկիստական, նացիոնալիստական կազմակերպության անդամ, որը, 1934 թվականի դեկտեմբերի 1-ին սպանել է Կիրովին և հետագայում նախատեսում էր այդպիսի տեռոր ընդդեմ ՀամԿ(բ)Կ և խորհրդային իշխանության դեմ։ 2. 1930 թ., Եղիշե Չարենցի հետ կազմակերպել է հակահեղափոխական գրողների կազմակերպություն: 1933 թվականից գլխավորել է կենտրոնը, որը նպատակ ուներ սպանելու Ստալինին, նախապատրաստում էր մահափորձ Բերիայի դեմ։ 3. Կազմակերպությունը կապված էր Մոսկվայի կենտրոնի հետ (Վաղարշակ Տեր-Վահանյան և ուրիշներ)»: (Գասպարյան Դ., «Փակ դռների գաղտնիքը: Չարենցը, Բակունցը և մյուսները», Երևան, 1994, էջ 55):

Բնականաբար, նմանատիպ շինծու մեղադրանքն իրենից ենթադրում էր, որ Բակունցը կենթարկվի մահապատժի: Նմանատիպ շինծու մեղադրանքներով էին 1936 և հատկապես 1937 թվականին մեղադրվում հայ գրողներն ու մտավորականները և սպանվում: Հարկ է նշել, որ Բակունցի դեպքում նրան ապօրինի մեղադրելու և մահապատժի ենթարկելու պատճառները չէին սահմանափակվում միայն նրա գրական գործունեությամբ: Բակունցը 1920-ականներից սկսած մեծ ներդրում էր ունեցել և մեծ գործունեություն էր ծավալում մի շարք ոլորտներում, որոնք նպաստում էին Խորհրդային Հայաստանի զարգացման, ինչպես նաև ազգային դիմագծի պահպանմանը: Բակունցը նաև 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի մասնակից էր, ինչպես նաև նրա անմիջական գործունեության արդյունքում էր, որ 1925 թվականին Հայաստանի և Կարմիր Քուրդիստանի միջև տեղի ունեցած սահմանազատման արդյունքում մոտ երկու տասնյակ հայկական գյուղեր մնացին Խորհրդային Հայաստանի տարածքում: Այդ ամենի հանրագումարն էր նաև, որ Բակունցին տրվեց շինծու և ապօրինի մեղադրանք:

1936 թվականի օգոստոսի 9-ին՝ Բակունցի ձերբակալության օրը, խուզարկություն է իրականացվում նաև գրողի տանը: Խուզարկության ժամանակ ոստիկանները բռնագրավում են Բակունցի մեծ թվով ձեռագրեր և ինքնագրեր: Նրանք վերցնում են Բակունցի «Խաչատուր Աբովյան» և «Որդի որոտման» վեպի ձեռագրերը և ոչնչացնում դրանք: Այդ ժամանակ Ակսել Բակունցի կինը՝ Վարվառա Չիվիջյանը, կարողանում է հրաշքով փրկել Բակունցի «Կարմրաքար» վեպի ձեռագիրը: Այդ ամենի մասին հետագայում պատմել է Բակունցի կինը.

 

«Վերցնում էին Ակսելի ձեռքով գրված ամեն մի թուղթ: Հավաքեցին բոլոր ձեռագրերը: Դրանց մեջ էին չհրապարակված շատ պատմվածքներ, «Աբովյան» վեպը և այլն: Բոլորը խցկում էին մեծ պայուսակի մեջ: Ես կարողացա թաքցնել միայն «Կարմրաքարի» ձեռագիրը: Տանը կար հալվայի թիթեղյա մեծ, կլոր աման: Դատարկ: «Կարմրաքարի» տեղը գիտեի: Հալվայի ամանի կափարիչը հանեցի: Մինչև անծանոթները զբաղված էին, ես արագ ամբողջ ձեռագիրը վերցրի, ոլորեցի այնպես, որ կիսաշրջան դառնա ու անմիջապես տեղավորեցի հալվայի ամանի մեջ: Կափարիչը դրեցի: Անծանոթները հալվայի ամանին չմոտեցան: Ու այդպես «Կարմրաքարը» մնաց թիթեղյա ամանի մեջ: Մեկ թե երկու օր անց ձեռագիրը հանձնեցի Վահանին: Նա իր կնոջ միջոցով պետք է ուղարկեր Թիֆլիս, կնոջ ազգականների մոտ, որ այնտեղ պահեին: Հետո ես երկար ժամանակ այստեղ չէի ու այդպես էլ չիմացա, թե ինչ եղավ «Կարմրաքարի» ձեռագիրը»: ( Ն. Հովսեփյան, Ջ., Թունյան, Ք., Միքայելյան, «Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում», Երևան, 1999, էջ 155):

«Կարմրաքար» վեպի հետ կապված կան տեսակետներ, որ այն անավարտ վեպ է: Ակսել Բակունցն իր 1932 թվականի ինքնակենսագրականում նշում է, որ վեպն անավարտ տպագրված էր, քանի որ գրական մամուլում վեպի հատվածները շարունակաբար տպագրվել էիմ: Բակունցի կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի այս բացառիկ հուշը փաստում է, որ 1936-1937 թվականների դաժան շրջանում, ֆիզիկապես վերացվում էին ո՛չ միայն հայ գրողները, այլ նաև նրանց գրական ժառանգությունը: Արդյունքում անձնազոհություն պահանջող խիզախությամբ մի շարք անհատներ կարողացան պահպանել և մեզ հասցնել հայ գրողների բացառիկ ձեռագրերի մի մասը, իսկ նրանց գրական ժառանգության մեկ այլ մաս մինչ օրս ննջում է անհայտության մոխիրներում:

Զ. Շուշեցի

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia