Իսկական հաճույք էր քեզ հետ խաղադաշտը կիսելը. Կվարացխելիան համատեղ լուսանկար է հրապարակել Մեսսիի հետ
SPORTՊՍԺ-ի վրացի հարձակողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան համատեղ լուսանկար է հրապարակել «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիի հետ։
Կիրակի՝ հունիսի 29-ին, ֆրանսիական ակումբը ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակչում ջախջախեց «Ինտեր Մայամիին»՝ 4։0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
«Իսկական հաճույք էր քեզ հետ խաղադաշտը կիսելը», – լուսանկարը մակագրել է Կվարացխելիան սոցիալական ցանցերում։

Քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



