Ֆիլադելֆիայում պայթյունի հետևանքով մի քանի շենք է փլուզվել, մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել կիրակի վաղ առավոտյան Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի հյուսիսային մասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը վնասել է մի քանի տներ, հաղորդում է Associated Press-ը։
Ֆիլադելֆիայի հրշեջ ծառայության տվյալներով, հրշեջները արձագանքել են զանգին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 5-ին։
Վարչության գործադիր տնօրեն Դանիել Մաքքարթին հայտնել է, որ մոտ հինգ տուն զգալի վնաս է կրել, այդ թվում՝ կառուցվածքային փլուզումներ են եղել։ Մեկ մարդ զոհվել է, իսկ փրկված երկուսը հոսպիտալացվել են։ Մաքքարթին ասել է, որ նրանցից մեկի վիճակը կայուն է, իսկ մյուսինը՝ ծանր։
Ակնկալվում է, որ անձնակազմը կշարունակի որոնողական-փրկարարական աշխատանքները։
Իշխանությունները դեռևս չեն պարզել պայթյունի պատճառը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































