Էրդողանի մամուլի քարտուղար. Նախագահը չի կարողանում կապվել Պուտինի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապարդյուն փորձում է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտեց Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- Քալընի խոսքերը մեջբերել է Anadolu-ն:
ՌԴ եւ Թուրքիայի հարաբերությունները սրվել են, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը ոչնչացրեց ռուսական Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



