Զատուլինն ավտովթարի է ենթարկվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Պետտդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ավտովթարիվց հետո հոսպիտալացվել է։ Այս մասին նա հայտնել է Տելեգրամի իր ալիքում։
«Այսօր՝ հունիսի 28-ին, առավոտյան ես պետք է դասախոսություն կարդայի Պուշկինի լեռներում կայացած Դովլաթովի անվան ավանդական փառատոնի մասնակիցների համար, որի հետ ինձ մի քանի տարի առաջ ծանոթացրել էր Եվգենի Պրիմակովը։
Դժբախտաբար, երեկ Պսկովի մարզ ժամանելուն պես ես վթարի ենթարկվեցի. կյանքումս երկրորդ անգամ կոտրեցի նույն աջ ձեռքը։ Այսպիսով, փառատոնի մշակութային ծրագրին մասնակցելու փոխարեն, ես ստիպված կլինեմ ծանոթանալ Մոսկվայի Սկլիֆասովսկու ինստիտուտի գիշերային կյանքին։
Այս դժբախտ պատահարը չի փոխում իմ վերաբերմունքը հրաշալի փառատոնի և դրա մշտական կազմակերպիչների ու ոգեշնչողների՝ Ալեքսեյ Վլասովի և Վալերի Կոստինի նկատմամբ։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր սպասում էին իմ ելույթին։ Հաջորդ անգամ»,-մանրամասնել է քաղաքական գործիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































