Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒՆԻՍԻ)․ Փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ղազախստան՝ Կապի ու տեղեկատվության աշխատողների օր, Լեհաստան՝ 1956 թվականի Պոզնանի դեպքերի հիշատակի օր, Ուկրաինա՝ Սահմանադրության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1292– Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, որն արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվել և գրավել է հայոց Կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվել դեպի Սիս:

1877–Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի ղեկավարած հայկական զորքերը ազատագրել են Բայազետը:

1918-Հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի նահանգ է ուղարկել Կովկասի 2-րդ դիվիզիան։

1926– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով:

1937-վախճանվել է խորհրդահայ պետական և կուսակցական գործիչ Ամատունի Ամատունին:

1970-Երևանի կենդանաբանական այգուց փախել է Վովա փիղը:

1988-Մոսկվայում սկսվել է ԽՄԿԿ 19-րդ համաժողովը, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը արտահայտել են իրենց տեսակետները Ղարաբաղյան հարցով, սակայն Գորբաչովը կրկին շեշտել է սահմանների անխախտելիության պահպանման անհրաժեշտությունը:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ հայկական զինված ուժերը ազատագրել են Ճարտար, Մաճկալաշեն և Կարմիր շուկա բնակավայրերը:

2001-Հռոմի պապն այցելել է 1363 թվականին կառուցված Լվովի «Սուրբ Աստվածածնի վերափոխման» հայկական եկեղեցի:

2002-Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում այդ պահին գործող յոթ կոմունիստական կուսակցությունների միավորման կոչով:

2003-Երևանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոալիցիան բողոքի երթ է կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է մշակույթի և գիտության հայ ու ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր նախաձեռնել էին մեկօրյա համատեղ երթ Ստեփանակերտ – Երևան - Բաքու երթուղով:

2011- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում:

2017-կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Դամասկոս - Երևան երթուղու առաջին օդանավը։

2018- փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջել են դադարեցնել աշխատանքները հանքում:

2019- Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ:

2023- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍներ։ Հայկական կողմն ունեցել է 4 զոհ:

ԱՇԽԱՐՀ

550-Կոստանդնուպոլսում օծվել է Առաքյալների եկեղեցին:

1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախել են մուսուլմաններին:

1119- Իլ Գազիի ղեկավարած մուսուլմանական բանակը ջախջախել է Անտիոքի ռեգենտ Ռոջեր Սալերսկու բանակը:

1569-ստորագրվել է Լյուբլինսկյան ունիան, որով միավորվել են Լեհական թագավորությունը և Լիտվական մեծ կոմսությունը:

1577– ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:

1635-ֆրանսիացիները Կարիբյան ծովում հիմնել են Գվադելուպա գաղութը:

1712– ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:

1812-Նապոլեոնի բանակը մտել է Վիլնա:

1868-Բուխարայի էմիրը ճանաչել է իրեն Ռուսաստանի վասսալ:

1904-նորվեգական «Նորդժ» ուղևորատար նավը Ռոկոլլ կղզու մոտ խորտակվել է, որի արդյունքում զոհվել է 635 մարդ:

1914– «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանել է ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ են օգտագործել Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին:

1919– ստորագրվել է Վերսալ յան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1933-Մոսկվայում սկսվել են գնչուների ձերբակալություններ և աքսորումներ:

1942– վախճանվել է բելառուս գրող Յանկա Կուպալան, որը համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը:

1967-Իսրայելը օկուպացրել է արևել յան Երուսաղեմը:

1996-Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ գիշերվա ընթացքում ընդունել է նոր Սահմանադրությունը:

2001-Սլոբոդան Միլոշևիչը հանձնվել է Հաագայի դատարան՝ ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

2004-ստեղծվել է Իրաքի ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience