Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Մեր աղջիկը խոսում է հայրիկի նկարի հետ, ասում է՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու». կամավոր Աշոտ Ակողլյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Մարտունիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ընտանիքի պատմությունն ընդամենը երկու տարի և հինգ ամիս է տևել, բայց այնպիսի տպավորություն է, թե, օրինակ՝ 25 տարի միասին, ձեռք ձեռքի տված քայլում էինք այս կյանքի միջով։ Ծանոթացանք իմ աշխատանքի վայրում, աշխատում էի Վերնիսաժում՝ զինվորական հագուստի խանութում։ Աշոտը որսորդություն շատ էր սիրում, և մեր խանութ էր գալիս որպես հաճախորդ։ Այդպես ծանոթացանք, այնուհետև ամուսնացանք։ Ծանոթությունից ամուսնություն ընթացքը շատ կարճ՝ քսան օր տևեց։ 2018 թվականի ապրիլի 26-ին ընտանիք կազմեցինք, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 14- ին ծնվեց մեր աղջիկը՝ Նատալին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը՝ Աշոտի կինը։

Աշոտը ծնունդով Երևանից է, տան ավագ որդին։ Նրան մանկության տարիներից որպես ժիր երեխայի են հիշում։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը։ Սովորել է Երևանի Հակոբ Կարպենցի անվան թիվ 6 դպրոցում, այնուհետև ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի Կիրառական արվեստի բաժինը։ Ավարտելուց հետո 2002 թվականին զորակոչվել է Հայկական զինված ուժեր։ Ծառայել է Ստեփանավանի հրթիռային զորքերում։

Լիլիթը վերհիշում է պատմություններն այն մասին, որ ժամկետային զինծառայության տարիներին Աշոտը զորամասում իր իսկ ձեռքով քանդակ-հուշակոթող է կանգնեցրել՝ նվիրված հրթիռային զորքերին, իսկ նկարներով ձևավորել է զորամասի տարածքը։ Զորացրվելուց որոշ ժամանակ անց ընդունվել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը։ Աշոտը նկարիչ-քանդակագործ էր, նրա գործունեության ոլորտը ներառում էր դիզայնը, նկարչությունը, անգամ դաջվածքներ էր անում։

Ասում են՝ կարճ ժամանակն էլ բավարար է մարդուն ճանաչելու համար։ Լիլիթին հարցնում եմ՝ ինչպե՞ս կնկարագրի Աշոտին։ «Աննկարագրելի, անբացատրելի մարդու տեսակ էր։ Մարդկային լավագույն որակներով էր օժտված։ Լավագույնն էր որպես ամուսին ու հայր, զավակ՝ իր ծնողների համար, ընտանիքին նվիրված էր։ Կնոջ համար թև ու թիկունք էր, որևէ հարցում երբեք վեճ չունեցանք՝ ո՛չ երեխային խնամելու, ո՛չ անգամ խոհարարական կամ էլ տանը վերաբերող այլ հարցում։ Այնքան սեր ու ներդաշնակություն կար մեր միջև...»։

Պատերազմները փոխում են մարդկանց ճակատագրերը, փոխում նրանց կյանքի ընթացքը, հատկապես այն մարդկանց, որոնց սիրելիները պատերազմի դաշտից տուն չեն վերադառնում։ Այդպիսի մի պատերազմ էլ դարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Սկսվեց սեպտեմբերի 27-ին, և տպավորություն է, թե շարունակվում է մինչ օրս։ «Այդ օրն աշխատանքի վայրում էի։ Զանգահարեց, շատ անհանգիստ էր՝ պատերազմ է սկսվել, պետք է շուտ տուն գաս, որ ես գնամ, ինձ սպասում են։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան կամավորագրվեց և մեկնեց մարտադաշտ։ Մեզ ոչ մի հստակ բան չէր ասել, մինչ հասկացանք ամեն բան, նա արդեն Մարտունիում էր»։ Շատերի պատմությունների մեջ է կարմիր թելով անցնում հետևյալ միտքը՝ անգամ անսահման սերը երեխայի հանդեպ հետ չպահեց տղաներին Արցախ մեկնելուց։ Աշոտի պատմությունը ևս բացառություն չէ։ «Երբ արդեն պատերազմի դաշտում էր, հնարավորություն ունեցանք նաև մեկ անգամ տեսազանգով զրուցելու, ասաց՝ ես ձեզ գժի պես եմ սիրում, բայց գիտես՝ հայրենիքն առաջին տեղում է»։

Լիլիթն ասում է՝ ամուսինը սկզբից եղել է Ճարտարի դիրքերում։ «Մինչև հոկտեմբերի 22-ը՝ ամեն օր, այն էլ՝ օրը մի քանի անգամ կապի մեջ ենք եղել իր հետ։ Ընդհանուր վիճակը, բնականաբար, վատ էր, բայց Աշոտը պահպանում էր իրեն բնորոշ հանգստությունը, մեզ հետ կապի մեջ էր»։ Պատերազմի օրերին ընտանիքների համար օդ ու ջրի պես մի բան էր մեկ զանգը, մեկ նամակը, մեկ լուսանկարը, դա հավաստումն էր նրա, որ տղաների հետ ամեն բան կարգին է, անգամ այն պահերին, երբ պատերազմի դաշտում ռումբեր էին պայթում։

Աշոտը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 22-ին։ «Մայրիկին ու ինձ է զանգահարել, ասաց, որ իրենց տեղափոխում են, բայց չգիտի, թե ուր. «Կտեղավորվեմ, կզանգեմ»»։ Իսկ դրանից հետո սկսվում են սպասման երեք ամիսները։ «Հույս կար, որ նա ողջ-առողջ վերադառնալու է, մեր մտքով ոչ մի վատ բան չի անցել։ Երեք ամիս անհայտություն էր։ Հունվարի 23-ին իրեն «գտանք»։ Հիմա էլ չգիտենք, թե որքան ժամանակ է Վեդիի դիահերձարանում եղել, որտեղ է եղել դեպքը և ինչպես։ Ոչ մի տեղեկություն չունենք, որովհետև այդ պահին իր հետ էլ մարդ չի մնացել»։ Լիլիթն ասում է՝ ամենուր են փնտրել Աշոտին։ Անգամ վատագույնն են մտածել՝ ընտանիքի անդամները նաև դիահերձարաններում են փնտրել նրան։ «Թշնամին թիրախավորել էր մեքենաները, ոմանք մեզ ասում էին՝ այդ մեքենաների մեջ կամավորներ չեն եղել։ Ենթադրում ենք, որ տեղափոխվելու ժամանակ ԱԹՍ-ները թիրախավորել են իրենց։ Իր հետ մի տղա էր եղել, կարողացել էի իր հեռախոսահամարը գտնել։ Անընդհատ իրեն զանգահարում էի, բայց անհասանելի էր։ Հետո նա կապվեց ինձ հետ, պատմեց. «Հոկտեմբերի 23-ին, երբ մեզ տեղափոխում էին, իջեցրեցին, որ Մարտունու թիկունքը պահենք, դիմացի մեքենային խփեցին, ես ու ամուսինդ իջել ենք, որ գնանք, ականանետի հարվածից ես վիրավորվել եմ, բայց ամուսնուդ հետ ամեն ինչ կարգին էր»։ Այդ տղան ուշաթափվել է, իրեն կարողացել են տեղափոխել «Մուրացան» հիվանդանոց։ Թե ինչ է տեղի ունեցել հետո, արդեն չգիտենք»։ Որպես Աշոտի զոհվելու օր նրա ընտանիքը հիշատակում է հոկտեմբերի 24-ը, վայր՝ Մարտունին։

Ապրելու ուժի մասին։ Միշտ այս հարցով ենք ավարտում մեր զրույցները։ Լիլիթն ունի այս հարցի ամենակարճ, բայց ամենաբովանդակալից պատասխանը։ «Աղջիկս է ուժ տալիս։ Մեկ տարեկան էր աղջիկս, իր ատամհատիկն էինք արել, երբ Աշոտը մեկնեց մարտադաշտ։ Այս տարի աղջիկս դպրոց է հաճախելու։ Ամբողջ օրը նկարի հետ է խոսում, ասում՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու։ Ինձ ասում է՝ տար ինձ պապայի մոտ։ Միասին գնում ենք, բայց, միևնույնն է, սպասում է։ Հարցնում է՝ հեռու տեղ է գնացե՞լ, հեռախոս չունի՞, որ ինձ զանգի։ Օգտագործում է «մահացել» բառը, բայց խորությամբ չի հասկանում, թե դա ինչ է, շարունակում է սպասել հայրիկին»։

Հ. Գ. - Աշոտ Ակողլ յանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» և ԱՀ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank