Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Բացվել է աշխարհում առաջին մշտական գործող կինոթատրոնը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կտտանքների զոհերի աջակցման միջազգային օր, Թմրանյութերի չարաշահման և անօրինական շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օր, Բելառուս՝ Դատախազության աշխատողների օր, Մադագասկար՝ Անկախության օր, Ռումինիա՝ Ազգային դրոշի օր, ՀԱՀ՝ Հարավային Աֆրիկայի ազատության պայքարի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1861– ծնվել է հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, Մեծ եղեռնի զոհ դարձած Գրիգոր Զոհրապը։

1889-ծնվել է Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:

1902-վախճանվել է հայ ճանաչված երգահան Արտեմի Այվազյանը։

1974-Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:

1998-վախճանվել է հայ դասական գրող Սերո Խանզադյանը:

1999-վախճանվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը:

2000– բացվել է «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնը։

2005- սոցիալական քարտեր ստանալուց հրաժարված մի խումբ հավատացյալներ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչիկ Ստամբոլցյանի գլխավորությամբ, բողոքի նստացույց են կազմակերպել կառավարության շենքի մոտ:

2006-ձերբակալվել է «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը՝ փաստաթղթեր կեղծելու և խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեղադրանքով:

2007- խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է նոր կառավարության 2007-2012 թվականների գործունեության հնգամյա ծրագիրը:

2010-Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը բացվել է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցել է 300-ից ավելի պատվիրակ:

2014-վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը՝ ընդունելով, որ այն ապօրինի կերպով է հանվել վաճառքի:

2017- ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընդունված հռչակագրում նշվել է, որ առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության:

2018- Մեծամորում մի քանի տասնյակ քաղաքացիներ պահանջել են քաղաքապետի հրաժարականը՝ պնդելով, որ 10 տարվա պաշտոնավարման ընթացքում քաղաքապետը այդպես էլ չի լուծել համայնքի առաջնային խնդիրները:

ԱՇԽԱՐՀ

1243– Կոսե-Դաղի ճակատամարտում մոնղոլները ջախջախել են սելջուկ-թուրքերին։

1541-վախճանվել է իսպանացի կոնկիսկադոր Ֆրանցիսկո Պիսարրոն:

1694-ծնվել է շվեդ քիմիկոս և միներալոլոգ Գեորգ Բրանդը՝ կոբալտի հայտնաբերողը:

1810-վախճանվել է օդապարիկի հայտնագործող Ժոզեֆ-Միշել Մոնգելֆյեն:

1831-Սանկտ Պետերբուրգում սկսվել է խոշորագույն խոլերայի համաճարակ, որը խլել է մոտ 5 հազար մարդու կյանք:

1866-ծնվել է անգլիացի եգիպտոլոգ, Թութանհամոնի դամբարանը հայտնագործած արշավախմբի ղեկավար Ջորջ Հերբերտ Կարնարվոնը:

1896-ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում բացվել է աշխարհում առաջին մշտական գործող կինոթատրոնը:

1925– կայացել է Չարլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՄԿԿ քաղխորհուրդը գաղտնի որոշում է կայացրել Լենինի մարմինը տեղափոխել Տյումեն:

1945– Սան Ֆրանցիսկոյում 50 պետության ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը։

1960-Մադագասկարը հայտարարել է իր անկախությունը:

1963-ծնվել է ռուս գործարար, հասարակական և քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկին:

1997-հիմնադրվել է Կասպերսկու հակավիրուսային լաբորատորիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia