Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

lentv24.ru–ն «Մինչ Իրանը զբաղված է, Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար» վերնագրով հոդվածում գրում է, որ մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դեռ մեկ տարի կա, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ-որ լարված վիճակում է։ Նրա նյարդերը տեղի են տալիս, գործընկերները ճնշում են գործադրում նրա վրա, իսկ միջազգային իրավիճակը նրան և նույն այդ գործընկերներին շտապեցնում է որոշումներ կայացնել։

Այսպիսով, Հայաստանի վարչապետը ամեն հնարավորն ու անհավանականն էր արել Թուրքիա այցելելու համար։ Եվ նա հաջողության է հասել, թուրքերը նույնիսկ գովաբանել են Հայաստանի վարչապետին: «Անկարայի պաշտոնական շրջանակներում ձեր մասին դրական կարծիք է ձևավորվել, և ձեր դրական դիրքորոշումը մեծ երախտագիտությամբ է ընկալվում», - Նիկոլ Փաշինյանին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներից մեկը։

Այնուամենայնիվ, նրան Թուրքիայում գովաբանել էին հենց սկզբից. դեռևս 2018 թվականին որոշ թուրք խորհրդարանականներ, առաջ վազելով շոգեքարշից, սկսել էին շնորհավորել Նիկոլին և «նրա ընկերներին»՝ հաջողված «թավշյա» հեղափոխության կապակցությամբ։ Դե, վերջին 7 տարվա ընթացքում էլ Նիկոլ Փաշինյանը, պետք է ասել, շատ այնպիսի բաներ է արել, որոնք նույնիսկ ցանկություն չկա հիշել։ Սակայն Թուրքիա կատարած ներկայիս այցի համար նաև ինչոր նոր բան էր պետք, այսպես ասած, թուրք գործընկերների համար, նա չէր կարող դատարկաձեռն գնալ այցի։ Այսպիսով, Էրդողանի հետ հանդիպումից տասը օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ որոշել է համակարգող խումբ ստեղծել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու և, ընդհանուր առմամբ, Հայ առաքելական եկեղեցին «վերակազմավորելու» համար։ Այցելությունից մեկ օր առաջ էլ նա ձերբակալել էր «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին, որն անգամ Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Կարապետյանը շատ բան է արել Հայաստանի համար, շատ բան է կառուցել Հայաստանում, բայց նախ, ինչպես ասում են, նրա բիզնեսը Փաշինյանի և նրա ընկերների վերահսկողության տակ չէր։ Եվ հետո էլ՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը Գարեգին Բ-ին և մեղադրանքները հայկական Եկեղեցին ոչնչացնելու վարչապետի մտադրության դեմ դարձան կոշտ հարձակման իրական առիթ։ Ասում են, որ հաշվի առնելով պարոն Կարապետյանի կշիռն ու ազդեցությունը՝ նույնիսկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենն է հրաժարվել ձերբակալել Կարապետյանին, ինչի համար էլ անմիջապես ազատվել է աշխատանքից: Ի դեպ, այս խարիզմատիկ, ազդեցիկ և շատ հարուստ գործարարի նկատմամբ հաշվեհարդարի հենց ոճն է զարմանալիորեն նման նրան, թե ինչպես են այժմ Եվրոպայում հեռացվում պոտենցիալ «սխալ» առաջնորդները։ Այնուամենայնիվ, Կարապետյանին դեռևս չեն անվանել «Կրեմլի գործակալ», բայց առայժմ։

Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից թուրքական կողմին արված երրորդ, կարելի է ասել, նվերը արդեն ժամանման օրն էր, և դա արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման հայտնի մասնակիցների զանգվածային ձերբակալություններն էին։ Մեկ տարի առաջ, հիշեցնենք, այդ շարժումը իրականացնում էր բացառապես խաղաղ զբոսանքներ և երթեր, թեև, իհարկե, Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միայն թե վարչապետը, ինչպես հայտնի է, հրաժարական չտվեց, շարժումը քայլեց ու քայլեց և աստիճանաբար մարեց, նոր բողոքի ցույցեր չեղան: Բայց հիմա այդ «Սրբազան պայքարի» կողմնակիցներ են ինչ-ինչ պատճառներով ձերբակալվել ոստիկանության կողմից։

Սակայն, թերևս, խնդիրը ոչ միայն և ոչ այնքան Էրդողանին տրված նվերները և ընտրություններից մեկ տարի առաջ նախընտրական դաշտի մաքրումն է։ Նիկոլ Փաշինյանը տարբեր նվերներ է անում իր արևմտյան, կրկին զգուշորեն ասած, «գործընկերներին»: Եվ դա՝ նորից ժամանակակից եվրոպական ձևով, այն է՝ կորցնելով հսկայական գումարներ, բայց կրճատելով Ռուսաստանի հետ համագործակցությունը։ «ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի կանխատեսվող անկման հիմնական պատճառներից մեկն է, որը տարեվերջին կարող է կազմել 6 միլիարդ դոլար», - անկեղծորեն բացատրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Եվ, այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետի այս ամբողջ «նվիրատվական գործունեությունը», իհարկե, նաև փորձ էր նախապես նվազեցնել դիմադրության մակարդակը այն բանի նկատմամբ, ինչով նա պատրաստվում էր վերադառնալ Թուրքիայից։ Մասնավորապես, հենց այն «Զանգեզուրի միջանցքով», որը Անկարան և Բաքուն վաղուց են փորձում նրանից ստանալ, և որը նա, «խաղաղության խաչմերուկ» անվան տակ բարեգործական պիտակ կպցնելով, գործնականում արդեն իսկ տվել է։

Եվ դա հենց այն պահին, երբ Իրանը կրակի մեջ է։ Իրանը, ինչպես հայտնի է, միշտ կտրականապես դեմ է եղել այդ նախագծին և նույնիսկ Ադրբեջանին առաջարկել է այլընտրանքային լուծումներ իր տարածքով: Բայց հիմա Թեհրանը շատ է զբաղված, ուստի Թուրքիան պահը բաց չի թողնում: Թուրք-ադրբեջանական ձգտումների նկատմամբ պահը բաց չի թողնում նաև պաշտոնական Երևանը, այսպես ասած, իր «ողջամտությամբ»:

Իսկ ի՞նչ կարելի է ասել մյուս Հայաստանի մասին՝ ոչ փաշինյանական: Այնտեղ ամեն ինչ նույնն է՝ հարգված մարդիկ, կառույցներ և Սփյուռքի ներկայացուցիչներ անում են տարբեր կարևոր հայտարարություններ, անկեղծ դառը խոսքեր են ասում այն մասին, թե ինչ է արդեն արվել և ինչ է դեռ արվելու Հայաստանի հետ: Բայց դեռևս չկան նշաններ, որ այդ դառնությունը էներգիա կստանա և կկարողանա փրկել և՛ երկիրը, և՛ Հայ առաքելական եկեղեցին: Չնայած՝ կա ցանկություն, որ այդ կարծիքը սխալ լինի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղից պաշտոնապես սկսում են հնչել խիստ նոտաներ և՛ այն մասին, թե ինչ կկորցնի Հայաստանը՝ շարունակելով իր ուղին դեպի ԵՄ, և՛ այն մասին, որ Հայաստանը մեծ ռիսկի է դիմում՝ անտեսելով ՀԱՊԿ-ը: Հավանաբար, կլինեն նաև ռուսական այլ ջանքեր տարբեր ուղղություններով, վերջին ժամանակներում Մոսկվան բազմիցս է բախվել թվացյալ անլուծելի դիվանագիտական խնդիրների։ Բայց միայն հայերն իրենք են ունակ պահպանել Հայաստանը որպես Հայաստան: Կամ էլ... ունակ չեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia