Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սովորում էի Վարդենիսի ինստիտուտում։ Գարիկն ինձ տեսել էր, հավանել։ Երկու տարի շփվելուց հետո 2015 թվականի հոկտեմբերին նշանադրվեցինք։ Նույն թվականի նոյեմբերի 30-ին մեր հարսանիքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շուշանը՝ Գարիկի կինը։

Ամուսնու մասին խոսելիս Շուշանը շեշտում է նրա հավատարմությունը, չափից դուրս անկեղծությունը բոլորի հետ։ «Չէր սիրում մարդու հետևից խոսել, բամբասել։ Միշտ ասում էր՝ մարդուն բան ունես ասելու, հենց իրեն ասա, որ նա էլ իր սխալը հասկանա։ Նվիրվում էր մարդուն իր ամբողջ սրտով ու հոգով՝ թե՛ ընկերներին, թե՛ ընտանիքին, թե՛ հարազատներին։ Եթե գիշերվա կեսին էլ իրեն զանգահարեին ու ասեին, որ ինչ-որ խնդիր ունեն, նա ոչինչ հաշվի չէր առնի, միանգամից կշտապեր օգնության։ Շրջապատում իր կարծիքը լսում էին, հաշվի առնում, նա երբեք ոչ մեկին վատ խորհուրդ չէր տալիս, իր հնարավորության սահմաններում բոլորին օգնում էր։ Հոգատար, հավատարիմ ամուսին էր։ Իր հետ յուրաքանչյուր վայրկյանը սիրո ու ջերմության մեջ եմ ապրել։ Գարիկը փոքր էր եղել, երբ իր հայրիկը մահացել էր, և նա կարծես իր ներսում կուտակված ողջ ջերմությունը փոխանցում էր մեր երեխաներին։ Ժամերով կարող էր խաղալ երեխաների հետ։ Նրանք գիտեին՝ պապան տուն եկավ, հիմա հաց կուտի և իրենց հետ կխաղա։ Եվ նա անընդհատ երեխաների հետ ժամանակ էր անցկացնում։ Երբեք չէր բղավում, բարկանում նրանց վրա, միշտ ասում էր՝ ես երեխաների հետ խաղալով, շփվելով հանգստանում եմ։ Երեխաները մինչև հիմա էլ այդ հիշողություններով են ապրում»։

Շուշանը և Գարիկը երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և տղա։ «Երազում էր, որ մեր երրորդ երեխան տղա լինի, ինքն էլ նրան Գոռիկ անվանակոչի. «Որ մեր անունները նման լինեն՝ Գարիկ ու Գոռիկ»։ Բայց հետո մտափոխվել էր՝ ուզում եմ աղջիկ ունենալ։ Եվ երբ իմացավ, որ աղջիկ ենք ունենալու, շատ ուրախացավ։ Միանգամից որոշեց մեր աղջկա անունը՝ Արև. «Իր անունը կդնեմ Արև, ու ինքն իմ արևը կդառնա»»։ Բայց, ցավոք, իր Արևի հետ շփումը Գարիկն ընդամենը երկու ամիս վայելեց։

Գարիկը ծնունդով Վարդենիսից է։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վիկտոր Համբարձումյանի անվան պետական ինստիտուտում, այնուհետև զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո մի քանի տարի աշխատել է Վարդենիսի երկրորդ բանակային կորպուսում, գործուղումներով հաճախ եղել է Արցախի և Հայաստանի տարբեր անկյուններում։ Շուշանն ասում էր՝ պետք է անձամբ ստուգեր թնդանոթները, որ հետո սկսվեին զորավարժությունները։ «Իրեն ճանաչում էին որպես «ռեմռոտի» Գարո»։

Կնոջ խոսքով, դեռ տարիներ առաջ իրենց տարածաշրջանում մրցույթ կազմակերպվեց՝ հասկանալու համար, թե ով կարող է հրանոթի լավ ղեկավար դառնալ։ «Արցախի և Հայաստանի մասշտաբով Գարիկն առաջին տեղը զբաղեցրեց։ Նա անցավ Քառօրյա և 44-օրյա պատերազմների միջով։ 44-օրյա պատերազմից հետո հատկապես ձգտում էր դիրքերում ծառայել։ Միշտ ասում էր՝ յուրաքանչյուր հայի պարտքը պետք է լինի դիրքում ծառայելը, մեր ժամկետային զինծառայողների կողքին լինելը։ Բայց իրեն չէին ցանկանում աշխատանքից ազատել, որովհետև իր նման մասնագետի կարիքը միշտ կար։ Շատ ծանր տարավ Քարվաճառի հանձնումը։ Իմ ամուսնու աչքերում արցունքներ չեմ տեսել, բայց Քարվաճառի հանձնման լուրը լսելու ժամանակ նստած տեղը լուռ արտասվեց։ Չէր կարողանում մոռանալ այն տղաներին, որոնք պայքարել էին, ցավոք, նաև զոհվել այդ հողի համար։ Ասում էր՝ այդ հողերը չպետք է տային։ Դրանից հետո նա վերջնականապես որոշեց, որ պետք է ծառայի դիրքերում։ Իրեն միշտ խնդրել եմ տանը մոտ ծառայել, երեխաները շատ էին կարոտում, հատկապես տղաս։ Նա այդ ժամանակ չորս տարեկան էր, մատների վրա հաշվում էր, թե պապան քանի օրից է գալու»։ Գարիկը մշտապես մերժել է կնոջ այդ խնդրանքը՝ ես պետք է դիրքերում մնամ՝ իմ ընտանիքի կողքին։ «Ասում էր՝ առաջինը տղաներն են, որովհետև եթե իրենք չլինեն, Վարդենիսում ոչ մեկ չի լինի։ Երբ դիրքերում էր, անհամբեր սպասում էր տուն վերադառնալուն, կարոտում էր երեխաներին, իսկ երբ տանն էր լինում, սպասում էր, թե երբ է դիրքեր բարձրանալու։ Նեղանում էի իրենից, բայց նա ասում էր՝ երեխեքն այնտեղ կանգնած են, առաջնային տունը դա է»։

Գարիկը ևս մեկ պատերազմ պետք է տեսներ, դրա անմիջական մասնակիցը դառնար։ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ «Սեպտեմբերի 12-ին իրեն զանգեցի, չգիտեմ՝ ինչու, անկախ ինձանից, իրեն հարցրեցի՝ բայց գալու ես, չէ՞, տուն։ Օգոստոսին այդ դիրքերում կրկին անհանգիստ էր եղել, Գարիկը և նրա ծառայակից ընկերները համարյա մեկ ամիս տուն չեկան։ Միշտ ներսումս Գարիկին կորցնելու վախ կար, որովհետև գիտեի՝ որքան վտանգավոր տեղ կա, Գարիկը կգնա։ 44-օրյա պատերազմի իր զինակից ընկերներն էին պատմում՝ Գարիկը մեզ թողնում ու գնում էր։ Մի օր հետևից գնացել են՝ հասկանալու համար, թե ուր է գնում։ Տեսել են՝ թաքուն մտնում է վտանգավոր հատվածները և հրանոթներն է կարգի բերում։ Իմ հարցին պատասխանեց՝ անպայման կգամ, բայց երեխեքի նկարներն ուղարկիր, հատկապես Արևինը։ Հետո խնդրեց, որ հեռախոսը մեր մեծ աղջկան փոխանցեմ, հետը խոսի։ Մի երկու ժամ Նարեի հետ խոսեց։ Քնեցինք՝ առանց որևէ բան կասկածելու։ Այդ ժամանակ եղբայրս էլ էր զինվորական աշխատում, գիշերվա կեսին զանգահարեց՝ երեխեքի հետ իջեք առաջին հարկ. «Հանկարծ չվախենաս, բայց ոնց որ կռիվ է սկսվում»։ Միանգամից զանգեցի Գարիկին, բայց նա չպատասխանեց իմ զանգերին։ Եղբորս հետ էր խոսել՝ երեխեքին իջեցրու նկուղ։ Վահանը հարցրել էր՝ Գա՛ր, ամեն ինչ նորմա՞լ է քո մոտ։ «Հա, սաղ տոչնի ա»։ Վերջին անգամ էլ եղբորս հետ է խոսել՝ Վահա՛ն, երեխեքիս քեզ եմ տալիս, նրանց տիրություն կանես։ Հետո հեռախոսն անջատել է»։

Տղաները ժամեր շարունակ մարտի մեջ են մտել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Առանց օգնություն ստանալու՝ հետ են շպրտել թշնամու մեծաթիվ ուժերը։ «Իր հրամանատարական կազմը մեզ ասաց՝ վերջին՝ նահանջի հրամանին Գարիկը չի ենթարկվել։ Երբ ասել են, որ թշնամին շրջապատում է դիրքը, Գարիկն արձագանքել է. «Փախչող տղա չկա, թույլ չեմ տա, որ թուրքն իր ոտքը դնի իմ հողի մեջ»։ Դիրքում բոլոր տղաները զոհվել են։ Գարիկը, լինելով ոտքից վիրավոր, միայնակ տարբեր հատվածներից կրակ է բացել թշնամու ուղղությամբ։ Միայն 300 արկ բաց է թողնվել Գարիկենց դիրքի ուղղությամբ։ Թշնամին մտածել է, որ այդտեղ մեծ թվով ուժեր են կենտրոնացած։ Առավոտյան ութից տասը պակաս Գարիկը վերջին անգամ կապ է հաստատել հրամանատարական կազմի հետ»։

Գարիկն անմահացել է սեպտեմբերի 13-ին Արտանիշում։ «Հույսներս չէինք կտրում, որ ողջ է։ Մեզ ասում էին, որ Գարիկն անտառում է, շուտով դուրս կգա, այդ հույսով էինք ապրում, չէինք ուզում հավատալ, որ նա չկա։ Բայց զոհված տղաներին քիչ-քիչ գտնում էին։ Գարիկին գտել ենք զոհվելուց 50 օր անց»։ Շուշանն ասում է՝ մեծագույն ցավ է, որ ընտանիքներից շատերը չկարողացան անգամ վերջին հրաժեշտ տալ իրենց որդիներին. «Գրեթե բոլորին տուն բերեցին փակ դագաղներով»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ լույսն էլ, հույսն էլ երեխաներս են, իր Արևը, որին նա ինձ տվեց, մեր անթիվ հիշողությունները, իր պատիվը, որը միշտ պետք է բարձր պահեմ ու իմ երեխաներին այնպես դաստիարակեմ, ինչպես ինքն էր ցանկանում՝ ամենակարևորը՝ որպես լավ մարդ։ Ամեն ինչ անելիս միշտ ասում էր՝ եթե Աստված կամենա, ամեն ինչ լավ կլինի, աստվածավախ մարդ էր և ուզում էր, որ մեր երեխաներն էլ այդպիսին լինեն։ Երեխաների հետ միշտ խոսում ենք հայրիկի մասին։ Նրանց ասում եմ՝ հպարտացեք, որ այսպիսի հայրիկ ունեք։ Իսկ ես էլ Աստծուն փառք եմ տալիս, որ հենց իր նման հոգատար, իմ ամեն օրը սիրով և երջանկությամբ լցրած ամուսին եմ ունեցել»։

Հ. Գ. - Լեյտենանտ Գարիկ Բադեյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու մեդալներով, հետմահու՝ «Արիություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank