Ֆասթ Բանկն ստացել է ISO 37301:2021 միջազգային հավաստագիր
ECONOMICSՖասթ Բանկին Audit Service & Certification միջազգային ընկերության կողմից շնորհվել է ISO 37301:2021 ստանդարտի համապատասխանության հավաստագիր։ Վկայագիրը փաստում է Ֆասթ Բանկի համապատասխանության կառավարման համակարգի (Compliance Management System), ինչպես նաև դրա պահպանման ու արդյունավետ աշխատանքի առկայությունը։
Ֆասթ Բանկի համապատասխանության մասնագետ Վարդուհի Կարապետյանն ասել է․ «Սա ևս մեկ քայլ առաջ է Ֆասթ Բանկի համապատասխանության կառավարման համակարգն ամրապնդելու ուղղությամբ։ Մեզ համար առաջնային է բանկային համակարգում թափանցիկության և պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը, քանի որ հավատացած ենք՝ վստահության վրա հիմնված հարաբերություններն են կայուն ֆինանսական համակարգի հիմք»։
Վկայագիրը ձեռք բերելու համար Ֆասթ Բանկն անցել է հավաստագրման՝ բացերի ստուգման, ներքին և արտաքին աուդիտի ողջ գործընթացը։ Ձեռք բերելով միջազգային համապատասխանության հավաստագիր՝ Բանկը վերահաստատում է իր հաճախորդների նկատմամբ թափանցիկ, կարգապահ և վստահելի գործելաոճը։ ISO 37301 ստանդարտը գնահատում է կազմակերպության բարեվարքության մշակույթը, ներքին վերահսկողական մեխանիզմները և իրավական, էթիկական պահանջներին համապատասխան գործունեությունը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















































