Կիմ Չեն Ընը հսկայական զինագործարան է կառուցում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիմ Չեն Ընը, ըստ երևույթին, հրամայել է կառուցել Հյուսիսային Կորեայի ամենախոշոր զենքի գործարանը։ Դրա մասին է վկայում ամերիկյան Planet Labs ընկերության արբանյակային պատկերների վերլուծությունը, հաղորդում է նյույորքյան Newsweek հանդեսը։ Նոր արտադրական հրապարակի մոտակայքում արդեն կա ռազմական գործարան, սակայն նորը, ինչպես սպասվում է, կգերազանցի այն, գրում է գերմանական Bild պարբերականը։
Նոր գործարանի արտադրանքը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է ոչ այնքան Հյուսիսային Կորեայի, որքան ռուսական բանակի համար։
«Ռուսաստան զենքի արտահանումը դարձել է հյուսիսկորեացիների համար եկամտի չափազանց կարևոր աղբյուր։ [...] Քանի որ ուկրաինացիները շարքից հանել են ռուսական հեռահար ռմբակոծիչներից մի քանիսը, որոնցից Ռուսաստանն արձակում էր իր թևավոր հրթիռները, հնարավոր է, որ ռուսները ապավինեն ցամաքային բազավորման բալիստիկ հրթիռների վրա, և հյուսիսկորեացիները մատակարարում են նման հրթիռներ, մասնավորապես՝ սեփական՝ կարճ հեռահարության KN-23 բալիստիկ հրթիռը»։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում ռազմամթերքի արտադրությունն անցյալ տարի լիարժեք թափ է հավաքել։ Երկիրը ռուսական զորքերին միլիոնավոր արկեր և բազմաթիվ հրթիռներ է մատակարարել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































