ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովաբանել է Իրանին հարվածները. Թրամփը հրապարակել է սքրինշոթը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թրամփը հրապարակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը, որում Ռյուտեն գովաբանում է ԱՄՆ նախագահին և խոստանում ՆԱՏՕ-ի վրա եվրոպական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի
Իր Truth Social սոցիալական ցանցում Թրամփը հրապարակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ իրեն հղված ուղերձի սքրինշոթը, որում նա շնորհավորել է ԱՄՆ նախագահին Իրանում ձեռնարկված «վճռական գործողությունների» համար։
«Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում Իրանում Ձեր վճռական գործողության համար, դա իսկապես արտասովոր էր, և ոչ ոք ուրիշ չէր համարձակվի դա անել։ Դա մեզ բոլորիս ավելի անվտանգ է դարձնում», -ասված է հայտարարության մեջ։
Այնուհետև Ռյուտեն Թրամփին գովաբանել է՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների պաշտպանության վրա ավելի շատ ծախսեր կատարելու պահանջի համար։
Ուղրձում նշվում է, որ դաշինքի բոլոր երկրները համաձայնել են պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը, ինչպես պահանջել է Թրամփը։
Դա չի համապատասխանում իրականությանը. Իսպանիան իր համար բացառություն է ապահովել։ Դաշինքի մյուս բոլոր անդամների համար այդ պարտավորությունը պաշտպանական ծախսերի նկատմամբ ստեղծագործական մոտեցման արդյունք է. նրանք պարտավորվում են մինչև 2035 թվականն իրենց պաշտպանական բյուջեները հասցնել ՀՆԱ-ի 3,5%-ի, իսկ ևս 1,5%-ը խոստանում են ծախսել հարակից ենթակառուցվածքների և արդյունաբերության վրա։
Թրամփը մեկնում է Հաագայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, որտեղ նա կհանդիպի Ռյուտեի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդների հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































