Ադրբեջանցին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ «հայերի հետ նամակագրության» համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Պրագայի Կառլովի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոկտորանտ Բահրուզ Սամեդովին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման՝ ըստ էության, Հայաստանի բնակիչների հետ նամակագրության և պատերազմի դեմ հրապարակային դիրքորոշման համար, հաղորդում է BBC-ն։
Հետաքննիչների վարկածով՝ երիտասարդ գիտնականը «Հայկական հատուկ ծառայությունների պատվերով» Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդվածներ է գրել և թարգմանել։
Սակայն դատապարտվածն ինքը հետևողականորեն և կտրականապես հերքում է դա, իսկ նրա դատապաշտպանները չի հոգնում հիշեցնելուց, որ մեղադրանքները հիմնված են բացառապես Բահրուզից առգրավված երեք հայ կանանց հետ նամակագրության վրա։
«Սակայն այդ նամակագրության մեջ «պետական դավաճանության» պարունակող հանցագործության տարրեր չկան, -հայտարարել է Բահրուզ Սամեդովի փաստաբան Զիբեյդա Սադիգովան։ - Նամակագրության մեջ Սամեդովին որևէ պետական կարևոր հարցի վերաբերյալ հանձնարարություն տվող բան չկա, որ Բահրուզը կատարեր այդ հանձնարարությունը»։
Միևնույն ժամանակ, ըստ դատապարտված քաղաքագետի պաշտպանների՝ Սամեդովը հայրենիքում հայտնի է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ իր սուր քննադատությամբ, որը նա բացահայտ կերպով արտահայտել է արտասահմանյան պարբերականներում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































