Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Տղամարդկանց վտանգավոր արտահայտությունները

LIFE

Cosmo.am-ը գրում է.

Շատ տղամարդկանց համար կանանց շշմեցնող հումորը միանգամից բարձրացնում է կնոջը նրանց աչքում մի քանի աստիճանով: Չնայած մենք հպարտանում ենք ինքներս մեզանով աջ ու ձախ կծող կատակներ անելով` այնուամենայնիվ, կան թեմաներ, որոնց մասին չի կարելի կատակել: Հումորներ անելը միշտ էլ հաճելի է, պարզապես մի՛ անցիր սահմանը և մի՛ կատակիր հետևյալ չափից դուրս զգայուն թեմաների մասին:Այս թեմաները կարող ես համարել տափակ կամ արգելված հումորի թեմաներ, անվանիր՝ ինչպես կուզես:

Ըստ Քրիս Քոնոլլիի

Նրա մազերի ապագա կորուստը

Բացի մի քանի հոլիվուդյան կերպարներից, ինչպիսին է, օրինակ, Վին Դիզելը, մնացած տղամարդիկ՝ իրենց մետաղափայլ ճաղատներով, չեն համարվում ամենասեքսի տղամարդիկ: Այդ է պատճառը, որ նրանցից շատերն անհանգստանում են գլխի մազերի պոտենցիալ կորստի մասին: Եթե նույնիսկ ակնարկը վերաբերում է մազերի նոսրացմանը, միևնույն է, դա ցավագին թեմա է։

«Մի անգամ իմ ժամադրություններից մեկի ընթացքում ընկերուհիս կատակ արեց, թե ավելի լավ կլինի` ես գլխարկ գնեմ, քանի որ դրսում արդեն ցրտում է, և ինքը չէր ուզի, որ իմ գանգը սառեր,- ասում է երեսնամյա Ռիչը,- հարցն այն է, որ իմ «կատարն» իրոք մի փոքր աղքատիկ տեսք ունի, բայց ես կարիք չունեմ, որ կինն ինձ հիշեցնի դրա մասին, նույնիսկ եթե դա հումոր է»։

Նրա չնչին եկամուտը

Անշուշտ, կարող է թվալ, թե դեռ Քարի դար է, բայց, միևնույն է, մենք` տղամարդիկ, մեր տղամարդկային պարտքն ենք համարում տուն պահելը: Երբ մեր աշխատավարձը չի բավականացնում, մենք մեզ ամբողջովին նվաստացած ենք զգում: Թվում է, թե հարաբերություններում մենք մեր արժեքը չափում ենք ըստ մեր գրպանի պարունակության (կամ միգուցե մեզ թվում է, թե դուք եք այդպես վարվում): Այնպես որ, կարող ես հասկանալ, որ քո` տուն պահող կնոջ կարգավիճակի մասին մեր հիմար կատակներն իրականում մեր ինքնահաստատման համար չեն արվում:

«Ես գիտեմ, որ սխալ է, բայց ամաչում եմ, որ իմ ընկերուհին ավելի շատ է վաստակում, քան ես,- ընդունում է 28-ամյա Էնդրյուն,- մի անգամ նա կարծես ծաղրում էր, թե թույլ է տալիս ինձ մնալ տանը Պարոն մայրիկ կարգավիճակում, մինչ նա կաշխատի և կկերակրի մեզ, բայց ես չդիմացա: Դրանից հետո մենք եկանք փոխհամաձայնության, որ մինչ ես լոտո չշահեմ կամ իմ սեփական ռեստորանը չբացեմ, մենք չենք կարող փողի շուրջ կատակել։ Մի խոսքով, հարցն այն չէ, որ մենք չենք գնահատում ձեր ալֆա-կին կարգավիճակը: Մենք պարզապես չենք ուզում լինել ձեր բետտա-տղա խաղալիքը»:

Նրա մայրիկի մասին

Սա կանոն է, որը դեռևս հնուց է գալիս. հենց սկսես նկատողություն անել տղայի մորը, հաստատ իրադարձությունները լավ չեն զարգանա: Իհարկե, տղան կարող է կատակներ անել իր մոր Հավայան «muumuu»-ների (երկար զգեստների), մատանենման վառած թխվածքի մասին կամ այն մասին, թե ինչքան է նա տարված Ռիչարդ Սիմոնով, բայց երբ դու ես մեջ մտնում, դա արդեն ուրիշ պատմություն է։

«Ես շատ եմ սիրում իմ մայրիկին: Նա իսկական դեմք է, - ասում է 30-ամյա Ջոշը,- ես անընդհատ ձեռք եմ առնում նրան, և նա էլ ինձ հետ է կատակում: Բայց եթե իմ ընկերուհին միջամտեր և իր լուման դներ, դա ինձ համար անընդունելի կլիներ»։ Խորհրդի կարգով՝ քույրերին նույնպես պետք չէ քննարկել:

Նրա անդամը

Կարճ ասած` քո սրամիտ կատակները քեզ պահիր, հատկապես եթե ուզում ես, որ նրա անդամը նորից գլուխ բարձրացնի: Մեր «ընկերների» հետ բարդ է լեզու գտնելը: Ոչ մի ծիծաղելի բան չկա ոչ չափսի (կամ, ավելի շուտ, փոքրության), ոչ ձևի և ոչ էլ գույնի մասին ակնարկներում:

Հարցնենք 26-ամյա Բիլին. «Ես շատ զգայուն եմ, որովհետև ինձ մոտ այն մի տոն ավելի մուգ է, քան մարմնիս մնացած մասերը: Մի անգամ ես մի աղջկա հետ էի, ով հայացք գցեց «նրա» վրա, սկսեց հռհռալ և անվանեց նրան Թուխ նժույգ: Դա ինձ այնքան անհանգստացրեց, որ չկարողացա նույնիսկ ակտի մեջ մտնել»։

Ամենաճիշտը լռելն է նրա անդամի մասին, եթե, իհարկե, դու պարտադրված չես զգում այն անվանել հսկայական:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference