Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


8 պատճառ, թե ինչո՞ւ չպետք է հատկապես սիրահարվել լրագրողների

LIFE

HuffPost-ի լրագրող Շիտիկա Անանդը կազմել է մի հետաքրքիր ցուցակ այն մասին, թե ինչո՞ւ չպետք է հատկապես սիրահարվել լրագրողների: 

Լրագրողը ձեր կերպարը կօգտագործի իր աշխատանքային հոդվածներում Եթե լրագրողը որևէ թեմայի առիթով կոնկրետ աշխատանք է տանում, ապա վստահ եղեք, որ դուք և ձեր մարդկային տեսակը նույնպես կհայտնվի նրա տեքստում: Ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ նյությում դուք ձեր անուն ազգանունը գտնեք, այլ պարզապես՝ ուշադիր ընթերցելով կկարողանաք նկատել ձեր կերպարը արտացոլող նախադասություններ: Սակայն այս փաստը շատ ծանր չտանեք, քանի որ սա նշանակում է, որ դուք իրոք մեծ նշանակություն ունեք նրա համար:

Աշխատանքը առավել առաջնային է, քան ամենաանմոռանալի սեքսը

Որոշները վճարում են հոդվածների համար, բայց ոչ ոք լրագրողին չի վճարում իր ընտրյալի հետ սեքսով զբաղվելու համար: Հենց դա է պատճառը, որ լրագրողները հաճախ սիրելիի հետ սեքսով զբաղվելու փոխարեն, նախընտրում են սեքսով զբաղվել MS Word-ի հետ: 

Նրանց երբեք չես կարող խաբել 

Նրանք գիտեն, թե դուք երբ եք խաբում, երբ եք ճիշտն ասում և երբ եք ձանձարնում: Լրագրողներն արդեն մասնագիտացած են և զգում են զրուցակցի տոնայնության ու առոգանության տատանումները, անգամ, եթե զրույցը հեռախոսի միջոցով է: Այնպես որ հույս չունենաք, որ ձեր ասածներից ինչ որ բան չի գրանցվի: Ավելին, այն կօգտագործվի ձեր դեմ մեկ տարի կամ 18 օր անց: 

Նրանք հիշում են ձեր յուրաքանչյուր խոսքը 

Կապ չունի, թե ինչպես ես ինչ-որ միտք արտահայտել՝ զրույցի, նամակի, հեռախոսազրույցի, թե SMS-ի միջոցով: Լրագրողները հիշում են դրանք: Անհրաժեշտության դեպքում ձեզ էլ կհիշեցնեն այդ ամենի մասին, որովհետև նրանք, այսպես ասած, ծրագրավորված են, որպեսզի հիշեն իրադարձություններն ու խոսքերը, այնպես որ ուշադիր եղեք լրագրողների հետ զրուցելիս. մի մոռացեք, որ լրագրողները ձեր մտքերը կարող են տարբեր կերպ մեկնաբանել: 

Նրանք խիստ և դաժան են գրագիտության հարցում

 Լրագրողը միշտ պատրաստ է ուղղել ձեր սխալներն, ընդ որում, խիստ ուսուցչի տեսքով: Շատ լրագրողների մոտ գրագետ խոսքի գաղափարը ներծծված է նրանց ԴՆԹ-ում: Այնպես որ դուք ստիպված եք ուշադիր լինել ձեր յուրաքանչյուր խոսքն արտահայտելիս, որովհետև որպես կանոն, լրագրողը սկզբում տեսնում է սխալը, հետո նոր ընկալում բովանդակությունն ու իմաստը:

 Նրանք հակում ունեն սոցիալական ցանցերի նկատմամբ

 Ինչպես նրանք մշտապես հոդվածներ են գրում, այնպես էլ մշտապես ակտիվ են Facebook-ում, Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում, որովհետև դա նրանց աշխատանքն է: Սոցիալական ցանցերի մասնագետ լինելը իհարկե չի նշանակում, որ նրանք առավոտից երեկո նկարներն են նայում. եթե Ձեզ ծանոթ չեն SEO, ռեթվիթ, ներգրավվածություն, լայք, շեյր և այլ նմանատիպ բառեր, ապա ավելի ճիշտ կլինի խուսափել այդ թեմաներից խոսել:

 Նրանք բծախնդիր են ռեստորանների և սրճարանների ընտրության հարցում 

Լրագրողները՝ որպես կանոն, կամակոր են, հատկապես, եթե խոսքը գնում է սրճարանի կամ ռեստորանի մասին: Նրանց համար շաուրմա ուտելն ուղղակի անթույլատրելի է: Եթե սխալմամբ առաջին հանդիպմանը նրան նմանատիպ տեղ հրավիրեք, երկրորդ հանդիպման մասին կարող եք միայն երազներ տեսնել: Իհարկե, սա չի նշանակում, որ ձեր լրագրողին միայն շքեղ և ճոխ ռեստորաններ կբավարարեն, այլ կարող եք ճշտել, թե ինչ յուրօրինակ և հետաքրքիր ռեստորաններ կան, որտեղ համակցված կլինեն հարմարավետությունը, ճաշակն ու հանգստությունը: 

Նրանց միշտ չի հերիքում ժամանակը 

Բոլոր աշխատանքային խոսակցությունները, կոլլեգաների հետ շփումը և աշխատանքային իրարանցումները խիստ հոգնեցնում են լրագրողին և նրա մոտ միայնակ մնալու անհագ ցանկություն է առաջանում: Այդ ընթացքում նա հասցնում է հավաքել և համակարգել մտքերը: Երբ նա դուրս է գալիս ծանր աշխատանքային գործընթացից, ցանկանում է մենակ մնալ: Այդ ընթացքում նա վերականգնում է իր կորցրած էներգիան:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference