Ավետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվե
BLOGՇարունակվող եվրոպական շրջագայության շրջանակում «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը և միավորման արտաքին կապերի հանձնախմբի անդամ Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Արցախի հարցով խորհրդարանական հանձնախմբի ղեկավար, Լիոնից ընտրված սենատոր Էտյեն Բլանկի և ֆրանսահայ հանրային գործիչ Հիլդա Չոբոյանի հետ:
•Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը, Արցախ վերադարձի հարցը բանակցային օրակարգ վերադարձնելու և Մինսկի խմբի գործունեությունը վերաակտիվացնելու հնարավորությունները,
տարածաշրջանում սրված անվտանգային խնդիրները և դրանց հնարավոր հետևանքները Հարավային Կովկասի երկրների վրա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկխոսությունը և համապատասխան քննարկումները դարձնելու պարբերական:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



