Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Թուրքիա: Փաշինյանի և Էրդողանի միջև բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ: ՀՀ վարչապետը նշել է Թուրքիա կատարած աշխատանքային այցի կարևորությունը և հույս հայտնել, որ դա «նոր խթան» կհաղորդի երկրների միջև հարաբերություններին։ Սա կարևորագույն այց է, որը սահմանում է Երևանի ուղին՝ ամրապնդելու հարաբերությունները Անկարայի հետ, կարծում է թուրք քաղաքագետ Քերիմ Հասին։ «Ես սա չէի անվանի երկկողմ հարաբերությունների շրջադարձային կետ, բայց սա բավականին կարևոր և խորհրդանշական քայլ է», - ասել է նա iz.ru–ին։

Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Բացի այդ, պետությունների միջև սահմանը փակ է 1993 թվականից։ Հետաքրքիր է այն, որ երկար տարիներ Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում գլխավոր նյարդայնացնող գործոնը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն էր, սակայն վերջերս Ցեղասպանության միջազգային ճանաչումը դադարել է ներառվել Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ։ Հայաստանի ընդդիմությունը քննադատում է այդ մոտեցումը։ «Հայ հասարակությունն ամբողջությամբ բաժանված է։ Բնականաբար, Ցեղասպանության հարցը չափազանց կարևոր է նրա զգալի մասի համար, և սկզբունքորեն հայ հասարակության զգալի մասը թշնամանքով կընդունի թուրքերի հետ այս տեսակի երկխոսության հնարավորությունը,— iz.ru–ին ասել է Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի ավագ դասախոս Սերգեյ Մարգուլիսը:- Քանի որ Թուրքիան չի վերանայել պատմության մեկնաբանման այս հարցը և չի մտադրվում վերանայել այն, դա ակնհայտորեն կընկալվի որպես ցավոտ կետ։ Բայց մյուս կողմից՝ ես չէի սպասի որևէ լուրջ ելույթ Փաշինյանի դեմ դրանից հետո»։

Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները քննարկել են նաև Մերձավոր Արևել քում իրավիճակի սրումը և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը։ Հայաստանի համար հիմնական խնդիր է մնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ անորոշությունը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Ես չեմ կարող որևէ ամսաթիվ նշել ստորագրման համար, - ասել է նա iz.ru–ին,– մենք իսկապես ուզում ենք, որ այս պայմանագիրը ստորագրվի։ Որքան շուտ, այնքան լավ»։

Սակայն Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը կապում է երկու հիմնական պահանջի հետ։ Նախ՝ Բաքուն ցանկանում է, որ Հայաստանը փոփոխի Սահմանադրությունը։ Երկրորդ՝ Ադրբեջանը պահանջում է լուծարել 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Հաշվի առնելով այն, որ Հայաստանը դանդաղում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, բնականաբար, Երևանը պաշտոնապես հույս ունի, որ Անկարան ինչ-որ կերպ կազդի իր ամենամոտ դաշնակցի վրա,- iz. ru–ին ասել է «ԻՄԵՄՈ ՌԱՍ»-ի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը, - հետևաբար, նախևառաջ, սա ոչ թե երկու, այլ երեք երկրի միջև հարաբերություններ են, սա ավելի շատ եռանկյուն է»:

Քաղաքագետ Քերիմ Հասը նույնպես կարծում է, որ Հայաստանը մի կողմից՝ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ մյուս կողմից՝ որքան հնարավոր է արագացնել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը: «Հայաստանի ղեկավարությունը տեսնում է, որ Իրանը զգալիորեն կթուլանա տարածաշրջանում, Ռուսաստանը դեռևս զբաղված է ուկրաինական խնդրով, իսկ ԱՄՆ–ի համար Հարավային Կովկասը վերջին խնդիրներից մեկն է, ԵՄ–ն ևս ավելի շատ հետաքրքրված է Եվրոպայում անվտանգության ապահովմամբ: Բացի դա, Երևանը տեսնում է, որ Ուկրաինան չի ստանալու անվտանգության երաշխիքներ: Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության համար սա ստեղծում է այն զգացողությունը, որ Թուրքիան կարող է լրացնել Հարավային Կովկասում «իշխանության վակուումը»», - նշել է նա։

Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ Թեհրանը Հայաստանի ամենամեծ գործընկերն է տարածաշրջանում։ Եթե Թեհրանը թուլանա հակամարտության արդյունքում, ապա դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի դիրքերի վրա և, հավանաբար, կամրապնդի Ադրբեջան– Թուրքիա զույգը, որոնք պնդում են «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման անհրաժեշտությունը։ Իրանն է այդ նախագծի հիմնական հակառակորդը, քանի որ այն կտրում է Թեհրանին ԵԱՏՄ շուկայից և ուժեղացնում Անկարային։ «Այժմ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին ընկալում են որպես թույլ, զիջելու պատրաստ։ Հավանաբար, Երևանի վրա ճնշման ևս մեկ ալիք կսկսվի թե՛ չսահմանազատված տարածքների, թե՛ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում։ Այսինքն, սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, և որ Թուրքիան Փաշինյանի այցից հետո Հայաստանի հետ կհաստատի բացառապես կառուցողական հավասար հարաբերություններ, իմ կարծիքով, բավականին միամտություն է», — կարծում է Սերգեյ Մարգուլիսը։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի այցը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա դժվար թե կարելի է համարել սպառնալիք Ռուսաստանի շահերին Անդրկովկասում, կարծում է փորձագետը։ «Սա բազմավեկտոր քաղաքականության ևս մեկ ցուցադրություն է, որը հայկական կողմը հստակորեն որդեգրել է հատկապես Ղարաբաղում պարտությունից հետո, այսինքն՝ ցույց է տալիս, որ այլևս հույսը չի դնում ՀԱՊԿ մեխանիզմների վրա», նշել է նա։

Վերջերս Հայաստանում ձերբակալվել է հայազգի ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, ով մեղադրվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Կրեմլը հայտարարել է, որ ուշադիր հետևում են գործին։ Հայաստանի կառավարությունը փորձում է հեռանալ Ռուսաստանից՝ փորձելով ամրապնդել հարաբերությունները Արևմուտքի հետ, նշել է Քերիմ Հասը։ «Սակայն ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող փոխարինող գտնել Ռուսաստանին ռազմական ոլորտում։ Նա չի կարող, օրինակ՝ փակել ռուսական բազան կամ դուրս գալ ՀԱՊԿից՝ միաժամանակ ստանալով Արևմտյան դաշինքից որևէ անվտանգության երաշխիք»,- ասել է նա։

Բացի դա, Ռուսաստանը և ԵԱՏՄ երկրներն են Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները։ Երևանի մասնակցությունը ԵԱՏՄ–ին ապահովում է երկրի կայուն տնտեսական աճը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia