22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս
POLITICS22 տարի առաջ՝ 2003թ-ի հունիսի 22-ին, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս, գրում է Սրբազան պայքար էջը։
«Ուր որ մեր Տերն է, մենք էլ փորձեցինք այնտեղ լինել»- ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 22 տարի առաջ, իր եպիսկոպոսական ուխտի պատարագի քարոզի ժամանակ -«Հնազանդվեցինք այդ ձայնին, ունկնդիր եղանք այդ ձայնին, անկումներով, վերելքներով շարունակեցինք մեր կյանքը և ապա նոր հանգրվանների առջև, զանազան պատասխանատվությունների առջև, մարդկանց հետ հարաբերության մեջ միշտ փորձեցինք լսել այդ խոսքը՝ «Ես այստեղ եմ, և դու ևս այստեղ եղիր»»։
Շնորհավորում ենք, շա՜տ սիրելի Սրբազան Հայր։
Ձեր ծառայությունը մշտապես եղել է Աստծո փառքի և հայ ժողովրդի շահի համար ծառայություն։ Աստված Ձեզ օգնական։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



