«Սաքոն ուզեց, որ առանց ցավի ապրի այնքան, ինչքան Աստված կտա կյանք». կյանքից հեռացել է Սուպեր Սաքոյի հայրը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղցկեղից մահացել է ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոյի հայրը։
Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Սուպեր Սաքոյի պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը:
«Բժիշկները 6 ամսվա կյանք էին տվել, նշված ժամանակից անցավ 1 ամիս ու մահացավ:
Առաջարկել էին վիրահատել, բայց հստակ չէին հաստատում, որ կապրի վիրահատությոնից հետո:
Սաքոն ասել է՝ թող առանց վիրահատության ու առանց ցավի ապրի այնքան, ինչքան Աստված կտա կյանք»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանն ու հավելեց, որ Սաքոյի հայրը՝ Լևոն Բալասանյանը շատ լավ մարդ էր:
«Նկարների մեծ կոլեկցիոներ էր, արվեստը գնահատող ու շատ նրբանկատ մարդ էր»,- նշեց պրեյուսերը:
Հիշեցնենք՝ Սուպեր Սաքոն վերջերս ԱՄՆ-ից շտապ տեղափոխվել էր Հայաստան, նրան սրտի անոթների ստենտավորում կատարել:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































