Բալթյան, սկանդինավյան երկրների եւ Լեհաստանի ՆԳ նախարարները կոչ են արել չթողնել ռուսաստանցիներին մտնել Եվրոպա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չթողնել, որ Ուկրաինայում պատերազմին մասնակից ռուսաստանցիները մտնեն Եվրոպա, կոչ են արել Բալթյան, սկանդինավյան երկրների եւ Լեհաստանի ներքին գործերի նախարարները։
«Ռուսաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարել են անկախ եվրոպական պետության դեմ։ Մենք պետք է հստակ դիրքորոշում որդեգրենք, որ այս մարդիկ չեն կարողանա ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում։ «Մենք նրանց բնակության թույլտվություն չենք տա, վիզա չենք տա, քանի որ այդ բոլոր մարդիկ, ովքեր այնտեղ սպանել եւ ավերել են, մեզ բոլորիս համար անվտանգության շատ մեծ ռիսկ են ներկայացնում»,- տեղի ERR պորտալը մեջբերել է Էստոնիայի ներքին գործերի նախարար Իգոր Տարոյի խոսքերը։
Նախարարներից բացի, Տալլինում կայացած հանդիպմանը մասնակցել են ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուները եւ Եվրոպական սահմանապահ եւ ափամերձ պահպանության ծառայության՝ Frontex-ի ներկայացուցիչը, հաղորդել է DW-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































