Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար: Հայաստանի քննչական կոմիտեից iz. ru–ին հայտնել են, որ դատարան է ներկայացվել միջնորդություն և դատարանը որոշել է Կարապետյանին երկու ամսով կալանավորել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հակամարտությունը Հայ առաքելական եկեղեցու հետ թափ է հավաքում, իսկ Կարապետյանը պաշտպանում է Եկեղեցուն: Ինքը՝ գործարարը, չի ընդունել մեղքը: Դրանից առաջ Հայաստանի իրավապահները փորձել էին խուզարկել Կարապետյանի երևանյան տունը, և դրանից հետո տան դիմաց հարյուրավոր մարդիկ էին հավաքվել նրան աջակցելու համար: Բացի դա, հայտնի է դարձել, որ երկրի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանը ազատվել է աշխատանքից։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ այդ ազատումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աբազյանը հրաժարվել է կալանավորել Կարապետյանին՝ դրա համար հիմքերի բացակայության պատճառով։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է իր մտադրության մասին՝ ազգայնացնել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Իրավիճակը հանրապետությունում այժմ թեժանում է։ Հունիսի 18-ի կեսօրին դատարանի շենքի մոտ հավաքվել էին ձերբակալվածի մեծ թվով կողմնակիցներ։ Հնարավոր է, որ հանրապետությունում սկսվեն բողոքի ցույցեր, iz.ru–ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Վերջերս Հայաստանում բողոքի ցույցերը գնալով ավելի շատ են լինում։ Հունիսի 17-ին մի քանի հարյուր մարդ էր հավաքվել Կարապետյանի տան մոտ, և դա արդեն իսկ ցուցիչ է, դա ցույց է տալիս բնակչության դժգոհությունը»,- ընդգծել է նա։ Բողոքի ցույցերը Հայաստանում իսկապես հազվադեպ չեն։ Միևնույն ժամանակ, դրանցից շատերը այս կամ այն կերպ կապված են հանրապետության իշխանությունների և Եկեղեցու միջև առկա անհամաձայնությունների հետ։ Բացի այդ, 2026 թվականին հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Չնայած Եկեղեցին չի կարող համարվել հզոր քաղաքական ուժ, բայց նա կարող է կոչ անել բնակչությանը՝ աջակցել ընդդիմությանը։ Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը։ «Մինչև ընտրությունները դեռ մեկ տարի կա, բայց Եկեղեցու հետ հակամարտությունը, անշուշտ, մեծապես կազդի Փաշինյանի վարկանիշի վրա», - կարծում է Գեղամ Մանուկյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշն այժմ անկում է ապրում: Gallup International Association-ի հայկական գրասենյակի կողմից 2025 թվականի հունվարին անցկացված հարցման համաձայն, այդ ուժին աջակցում է Հայաստանի քաղաքացիների միայն 11,3 %-ը, և դա ամենացածր ցուցանիշն է 2018 թվականից ի վեր։

«Եթե Փաշինյանին չհաջողվի կոտրել Կարապետյանին, ապա ընտրությունների նախօրեին նա կարող է ստանալ նոր ազդեցիկ ընդդիմադիր գործիչ», - iz.ru–ի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասի խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ «Դա չի նշանակում, որ ինքը՝ Կարապետյանը, կմասնակցի ընտրություններին, հատկապես, որ նա ունի Ռուսաստանի քաղաքացիություն: Բայց ես կարծում եմ, որ Փաշինյանը վտանգում է ստանալ նոր ազդեցիկ ընդդիմադիր գործիչ՝ փողով և ուժեղ գաղափարախոսական դիրքավորմամբ, քանի որ նա Եկեղեցու կողմնակից է», - կարծիք է հայտնել փորձագետը՝ ամփոփելով, որ Կարապետյանի հայտնվելը կարող է մեծապես փոխել նախընտրական իրավիճակը։

Հարավային Կովկասի փորձագետ Անդրեյ Արեշևը iz.ru–ի հետ զրույցում նշել է, որ Կարապետյանի կալանքը բացասաբար կանդրադառնա Փաշինյանի վարկանիշի վրա խորհրդարանական ընտրություններից առաջ։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, դժվար է կանխատեսել, թե ո՞վ կարող է, ի վերջո, դառնալ գործող վարչապետի գլխավոր մրցակիցը հաջորդ տարի, քանի որ կառավարության ղեկավարի վարկանիշի վրա կարող են լրջորեն ազդել նաև այլ գործոններ, օրինակ՝ հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցումը և Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը։ Բացի այդ, երկրի բնակիչները ուշադիր հետևում են, թե ինչպես է Փաշինյանը կառուցելու հարաբերությունները հետխորհրդային տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Ընդհանուր առմամբ, կարևոր կլինի այն, թե ինչ դիրքորոշում կընդունի Երևանը բազմաթիվ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին երկրի հետագա անդամակցության հարցում։

Համաշխարհային ասպարեզում հարաբերական անհաջողությունները, մտերիմ դաշնակիցների հետ կապերի խզումը՝ զուգորդված Եկեղեցու հետ հակամարտության հետ, որը կարևոր դեր է խաղում երկրի կյանքում, կարող են ազդել գործող վարչապետի քաղաքական նկրտումների վրա։ Հատկապես հաշվի առնելով այն, որ հոգևորականության դեմ պայքար այժմ տեղի է ունենում նաև հետխորհրդային տարածքի այլ երկրներում, և նման գործողությունները հիմնականում ընկալվում են որպես պետական ինստիտուտների թուլության դրսևորում: Խոսքն առաջին հերթին Մոլդովայի և Ուկրաինայի մասին է, որտեղ Եկեղեցու հալածանքներն սկսվել են 2014 թվականից հետո: Այնուամենայնիվ, չարժե զուգահեռներ անցկացնել Հայաստանում ստեղծված իրավիճակի և այդ երկու պետություններում տիրող իրավիճակի միջև, զգուշացրել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի Արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովը: «Իմ կարծիքով, չարժե նույնացնել Եկեղեցու նկատմամբ իշխանությունների գործողությունները նշյալ հանրապետություններում և Հայաստանում: Ուկրաինայում և Մոլդովայում իշխանությունները իրենց առջև նպատակ են դրել ազատվել Մոսկվայի պատրիարքարանի ազդեցությունից,- կարծիք է հայտնել նա iz.ru–ի հետ զրույցում,– իսկ Փաշինյանի համար, ամենայն հավանականությամբ, բավարար կլինի գործող իշխանություններին հավատարիմ գործչով Կաթողիկոսին փոխարինելը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia