Հայտնի գործարարը 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված 4- րդ երեխային
SOCIETYՌուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Արցախպրեսը», այս մասին Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտնել է նախագահ Բակո Սահակյանը , ինչի մասին էլ հայտնում է վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը` իր ֆեյսբուքյան էջում:
Որպես հետգրություն նա տեղեկացնում է հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին...
«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
4
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
5
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary



