Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենչի դուստրը՝ բլոգեր Էլինա Պետրոսյանն իր ինստագրամյան էջում հարսանեկան արարողությունից նոր կադրեր է հրապարակել:
Ավելի վաղ, Էլինան պատմել էր հարսանեկան զգեստի ընտրության մասին, նշել, որ ստացվել է իր երազանքի զգեստը:
«Իմ երազանքի անհատական զգեստը: Ամեն ինչ սկսվեց անցյալ հունիսին, երբ սկսեցի փնտրել զգեստը։ Երկար ժամանակ փնտրելուց հետո հասկացա, որ չեմ կարող ինձ պատկերացնել առկա դիզայններից ոչ մեկում։ Այդ ժամանակ որոշեցի ստեղծել անհատական զգեստ, որը կկենդանացներ իմ եզակի տեսլականը։
Մեր ընտրած գործվածքն ինձ համար կարված էր Հնդկաստանում և ամբողջությամբ ձեռագործ էր։ Սկզբից գիտեի, որ չեմ ուզում ավանդական սպիտակ զգեստ. պարզապես չէի կարող պատկերացնել ինձ դրա մեջ։ Այլ գույնի ընտրությունը միտումնավոր և անձնական որոշում էր, որն իսկապես արտացոլում է, թե ով եմ ես»,- գրել էր Էլինա Պետրոսյանը:




















































