ԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտում սնանկությունների թիվն աճում է
ECONOMICS
Financial Times-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի վերականգնվող էներգիայի ոլորտը բախվում է լուրջ խնդիրների՝ գրանցելով սնանկությունների աճ։ Սա կապված է Դոնալդ Թրամփի վարչակազմի և Կոնգրեսում հանրապետականների մեծամասնության կողմից «կանաչ» էներգիայի սուբսիդիաների ու աջակցության ծրագրերի կրճատման հետ։ Վերջին ամսում սնանկություն հայտարարեցին երկու խոշոր ընկերություններ, Sunnova-ն և Mosaic-ը։
BankruptcyData-ի հաշվարկներով՝ տարվա սկզբից այս ոլորտում գրանցվել է արդեն 9 խոշոր սնանկություն։ Վերականգնվող էներգիայի ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել, քանի որ Թրամփի իշխանությունը որոշել է արևային էներգայի փոխարեն աջակցել նավթի արդյունահանմանը։
Վերջին տարիներին արևային և հողմային էներգիայի ընկերությունները դժվարություններ էին ապրում տոկոսադրույքների աճի և տեխնիկական խնդիրների պատճառով։ Սակայն իշխանությունների քաղաքականությունը վատթարացնում է իրավիճակը. ԱՄՆ-ի հաջորդ տարվա բյուջեում վերականգնվող էներգիայի ներդրումները կտրուկ կրճատվել են։ Կառավարությունը նախատեսում է 2028 թվականին լիովին վերացնել արևային և հողմային էներգիայի սուբսիդիաները։
Հատկանշական է, որ Ջո Բայդենի կողմից մեկնարկած ոլորտի աջակցման ծրագրի ներդրումների 75 %-ը բաժին է ընկնում հանրապետականներին աջակցող նահանգներին։ Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, դա չի խանգարում սուբսիդիաների կրճատմանը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































