Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Մերձավոր Արևելքում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձավոր Արևելքն ընկնում է պատերազմի քաոսի մեջ, դա ոչ մի լավ բան չի բերում Ռուսաստանին և պոտենցիալ վտանգավոր է Ռուսաստանի Դաշնության սահմաններին աշխարհագրական մոտ լինելու պատճառով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տարածաշրջանը մեզ համար կարևոր է ենթակառուցվածքների տեսանկյունից, ենթակառուցվածքային նախագծերի զարգացման տեսանկյունից... այն պահին, երբ տարածաշրջանը ընկնում է նման ցնցումների, պատերազմի քաոսի մեջ, իրականում, իհարկե, դա մեզ համար ոչ մի լավ բան չի բերում: Եվ մենք միայն ափսոսում ենք դրա համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկերություն ունի Իրանի հետ և շատ վստահելի հարաբերություններ Իսրայելի հետ։
«Մենք օվկիանոսից այն կողմ չենք. ի վերջո, սա աշխարհագրորեն մեզ մոտ տարածաշրջան է։ Սա մի տարածաշրջան է, որտեղ կան երկրներ, որոնց հետ մենք երկարամյա և բավականին զարգացած հարաբերություններ ունենք: Մեր սահմանների մոտ անկայունության նման օջախ ունենալը նաև պոտենցիալ շատ վտանգավոր հետևանքներ ունի»,- նշել է Պեսկովը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































