Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքում կշարունակվեն խմելու ջրի մատակարարման համակարգերի բարելավման եւ նորացման ծրագրերը

SOCIETY

Գեղարքունիքի մարզում առաջիկա տարիներին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ կշարունակվեն խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման եւ նորացման ծրագրերը, որոնց իրականացման համար ներդրվող գումարը կկազմի մինչեւ 200 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս մասին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ հայտարար եց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը:

Բացելով հանդիպումը` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ վերջին շրջանում մարզի համայնքներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ  իրականացվող  աշխատանքների ընթացքը դանդաղել է ջրամատակարման ոլորտում սպասարկում իրականացնող կազմակերպությունում սպասվող կառուցվածքային փոփոխության հետեւանքով, եւ հրավիրված հանդիպման հիմնական նպատակն է` համատեղ քննարկել առաջիկա հրատապ անելիքները, հստակեցնել հետագա քայլերը:

«Մինչեւ կառուցվածքային փոփոխությունների գործընթացի ավարտը, մինչեւ սպասարկող օպերատորի ընտրությունը մենք պետք է հաստակեցնենք մեր հետագա անելիքները, հասկանանք, թե ինչ առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու:Մինչ այժմ «Հայջրմուղկոյուղու» հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը հիմք է տալիս համոզվելու, որ առաջիկա տարիներին եւս մենք կկարողանանք լուծել մեր առջեւ դրված բոլոր խնդիրները` շուրջօրյա կայուն ջրամատակարարում ապահովելով մարզի բոլոր համայնքներում»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Հայջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենն իր խոսքում հավաստեց, որ Գեղարքունիքի ջրամատակարարման համակարգերի բարելավման  ուղղությամբ ներդրումները կշարունակվեն, կշարունակվի նաեւ հաստատված  համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«2016-2018 թվականներին Գեղարքունիքի մարզի համայնքների խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի նորացման համար նախատեսվող ներդրումը կազմելու է 9 միլիոն 200 հազար եւրո: 2016 թվականի ընթացքում  վարկային ծրագրում ընդգրկված բոլոր համայնքներում կիրականացվեն նախագծման աշխատանքներ, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն 2017 թվականի գարնանից:

Առաջիկա հինգ տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարկային ներդրումները Գեղարքունիքի  մարզում կկազմեն մինչեւ 200 հազար դոլար: Ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրները կլուծվեն տարեցտարի, փուլ առ փուլ, միայն թե համբերել է պետք: Իսկ մինչեւ շինարարական աշխատանքների սկիզբը մենք պետք է լուծենք ընթացիկ խնդիրները, շարունակենք մեր միջեւ հաստատված գործնական ու բարեկամական հարաբերությունները»,-նշեց Պատրիկ Լորենը:

Հանդիպման ընթացքում իրենց համայնքներում կուտակված ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրներն ու դրանց լուծման տարբերակներն առաջ քաշեցին Սարուխանի, Գանձակի, Կարմիրգյուղի, Լճափի, Ներքին Գետաշենի, Ծաղկաշենի, Ծաղկունքի,Դդմաշենի, Ծովագյուղի, Շատվանի, Գեղհովիտի, Ջիլի, Ճամբարակի համայնքների ղեկավարները: Առաջնահերթ լուծման ենթակա  խնդիրների մեջ ընդգրկվեցին Ներքին Գետաշենի որոշ թաղամասերի ջրամատակարարման ապահովման, ներքին ցանցի վերակառուցման, Ծաղկունքի ջրատարի  մաքրման կայանի վերջնական շահագործման եւ ներքին ցանցի վերակառուցման, Ծո վագյուղում 300 բաժանորդների բնակարաններում ջրաչափերի տեղադրման, Շատվանի արտաքին եւ ներքին ջրատար ցանցերը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման ոլորտում ընդգրկելու  հետ կապված եւ մի շարք այլ հիմնահարցեր:

Ընթացիկ հարցերի լուծման, ինչպես նաեւ համայքների ջրամատակարարման համակարգերի նորացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մեկնարկը կտրվի մարտի վերջերին կամ ապրիլի սկզբներին` ձնածածկույթի վերացումից հետո:

Խոսրով Խլղաթյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia