Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, աչքի էր ընկնում իր ճարպկությամբ, ազնիվ էր, ընկերասեր, պարտաճանաչ։ Մանկապարտեզի, դպրոցի, քոլեջի, մանկության, բանակային, ընդհանրապես՝ իր բոլոր ընկերները միաբերան նշում են, թե որքան ուշադիր է եղել Ազատը բոլորի նկատմամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ազատի մայրիկը՝ տիկին Գայանեն։

Ազատը ծնունդով Երևանից է։ Հաճախել է թիվ 114 մանկապարտեզ, իսկ այնուհետև սովորել Գրիգոր Գուրզադյանի անվան թիվ 163 հիմնական դպրոցում։ Դպրոցական տարիների և որդու առաջադիմության մասին խոսելիս տիկին Գայանեն նշում է, որ Ազատը սովորել է իր ուժերի ներածին չափով։ «Ուսուցիչներն ասում էին՝ հավասարակշռված, զուսպ, հանգիստ տղա է Ազատը։ Մեծ էր որդուս հետաքրքրությունը մետաղի փորագրության՝ ոսկերչության նկատմամբ։ Նա սովորեց ուսումնարանի հենց այդ բաժնում։ Բայց հետո իր համար սիրելի դարձավ փայտագործությունը, փայտի արտադրամասում աշխատեց մինչև բանակ զորակոչվելը։ Սովորում էր ոսկերչություն, բայց իրեն հետաքրքիր էր նաև փայտամշակումը, աշխատում էր այդ ուղղությամբ։ Ինձ էլ մշտապես ասում էր. «Մամա՛, երբ բանակից վերադառնամ, կահույքի արտադրամասում եմ աշխատելու»»։

Դպրոցում իննամյա կրթությունն ավարտելուց հետո Ազատն ուսումը շարունակել է Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում՝ «Մետաղի փորագրություն» բաժնում: «Ուսումնարանում էլ շատ սիրված ու հարգված էր Ազատս։ Ուսումնարանի լսարաններից մեկում այսօր ցուցադրվում են զինվոր-ուսանողների աշխատանքները, անձնական իրերը, այդ թվում՝ Ազատինը։ Նա սիրով սովորեց և ավարտեց ուսումնարանը, ստացավ իր վկայականը և զորակոչվեց բանակ»։

2021 թ. հուլիսի 7-ին Ազատը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Լուսակերտում։ Այնուհետև քննություններ է հանձնել և կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել Սոթք։ 44-օրյա պատերազմից հետո ծառայության մեկնելը բարդ էր թե՛ տղաների, թե՛ նրանց ընտանիքների համար։ Այդ պատերազմում Ազատը կորցրել էր նաև իր ընկերոջը։ «Ամեն անգամ նրա մասին էր պատմում։ Երբ արձակուրդ էր գալիս, նախ Եռաբլուր՝ ընկերոջ մոտ էր գնում, հետո տուն գալիս։ Ազատի պապիկն էլ անմահացել է Արցախյան առաջին պատերազմում՝ 1993 թվականին, եղել է «Տիգրան Մեծ» ջոկատից: Երկու Ազատներն էլ հիմա Եռաբլուրում են, կողք կողքի՝ նույն անունով ու ճակատագրով»:

Երբ զրուցում ենք ծառայության օրերի մասին, տիկին Գայանեն նշում է՝ որդին երբեք չի դժգոհել։ Ծառայության ընթացքում ընտանիքը զորամասից շնորհակալական նամակ է ստացել։ Ազատը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և այլ կրծքանշաններով։ Եղել է բարեխիղճ ու պարտաճանաչ զինվոր։ «Իրեն ուզում էին անգամ «պահել» Լուսակերտում, որ այնտեղ շարունակի իր ծառայությունը, չհամաձայնեց։ Նա ամեն կերպ ցանկանում էր իր ծառայությունը Սոթքում, Վարդենիսում անցկացնել, անգամ ասաց՝ եթե ձեզ առաջարկեն ինձ թողնել Լուսակերտում, կմերժեք, կասեք՝ թող տեղափոխվի Վարդենիս։ Հետո արդեն սպաներն են պատմում՝ այնքան կազմակերպված էր Ազատը, եթե մի հարց էր առաջանում, արագ կարգավորում էր, եթե կարիք կար զինվորներից մեկին որևէ հարցում ուղղորդելու, Ազատը կարողանում էր դա այնքան ճիշտ անել, կարողանում էր լավ իմաստով ղեկավարել զինվորներին, նրան լսում էին։ Նա էլ զինվորներից մի քանիսի մասին էր մշտապես ասում ՝ իմ երեխեքն են. շատ հոգատար էր նրանց նկատմամբ, ուշադիր»։

Մայրիկն ասում է՝ երբ որդուն հարցեր է տվել ծառայության մասին, Ազատը միայն ասել է, որ ամեն ինչ կարգին է, իր մասին չմտածեն։ «Կրակային քննությունները լավ հանձնելու համար հաճախակի արձակուրդ էր գալիս, իսկ մի անգամ էլ իրեն հասանելիք արձակուրդը «տվել» է իր մտերիմ ընկերոջը։ Ինձ ասում էր. «Մամա՛ ջան, հունվարին, ապրիլին եկել եմ, իսկ նա ոչ մի անգամ չի գնացել տուն»։ Հունիսին հինգ օրով խրախուսանք էր ստացել, բայց ամեն ինչ արել էր, որ ընկերն արձակուրդ մեկնի. «Ես, միևնույնն է, օգոստոսին գալու եմ»։ Ես էլ ասացի՝ ինչպես ճիշտ ես համարում, այդպես էլ վարվիր։ Այդ ժամանակ մենք որոշեցինք գնալ իր մոտ ու այդպես էլ արեցինք։ Ընկերն ամեն անգամ մեր տուն գալիս հիշում է այդ դրվագը՝ Ազատն իր արձակուրդն ինձ տվեց։ Ազատս անսահման բարի էր»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա։ Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր։ Ազատը մայրիկին զանգահարում է սեպտեմբերի 12ին՝ ժամը մոտավորապես ութին։ «Աղջիկս աշխատանքից նոր էր եկել, պատրաստվում էինք ընթրել։ Ազատն ասաց՝ մամ, առանձնացի, խոսենք։ Առօրյա զրույց թվաց՝ գամ, սա եմ անելու, այն եմ անելու։ Հարցրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է։ Արձագանքեց՝ հա, մամա՛ ջան։ Ուրիշ ոչինչ չի ասել։ Գիշերը, երբ արդեն իմացանք, որ պատերազմ է, սկսեցի զանգել Ազատին, բայց նա զանգին չպատասխանեց, միայն ժամը չորս անց կես գրեց. «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք»»։

Ազատը զոհվել է սեպտեմբերի 13-ին Սոթքում։ Նա փրկել է ծառայակից ընկերոջ կյանքը, այդ ժամանակ բեկորը կպել է Ազատի սրտին: «Անընդհատ ուզում էր դիրքեր բարձրանալ, բայց իրեն չէին տանում։ Միայն մեկ անգամ էր բարձրացել։ Ամեն անգամ ասում էր՝ թող ինձ դիրքեր տանեն։ Այդ օրն էլ նա, բնականաբար, դիրքերում չի եղել։ Հարվածել են զորամասին։ Ասել են՝ ով կարող է զենքերը բաժանել, ասել է՝ ես։ Շատ արագ կողմնորոշվել է, ամեն ինչ կազմակերպված արել, բայց, ավաղ, ԱԹՍ-ները հարվածում էին...»։

Նույն օրն Ազատը «տանն էր»։ «Ամուսինս տուն եկավ՝ գնում եմ երեխուն տեսնեմ ու գամ։ Զանգում էի իրեն, հարց ու փորձ անում։ Նա արդեն գիտեր, թե ինչ է տեղի ունեցել, բայց ինձ ասում էր՝ իբր ճանապարհը փակել են, չեն թողնում գնալ դեպի Սոթք։ Այդպես զանգն անջատեցի։ Հենց նույն օրն էլ արդեն իմացանք, թե ինչ է եղել։ Վնասվածքը բացառապես սրտի հատվածում էր, որևէ այլ քերծվածք չուներ»։ Տղաներին տեղափոխելու ժամանակ թշնամու ԱԹՍ-ն շտապօգնության մեքենային է թիրախավորում, որտեղ նաև վիրավոր է եղել, բայց, բարեբախտաբար, մեքենան չի վնասվում։ Ազատը երկու քույրերի միակ եղբայրն է։ Նրա ավագ քույրիկն ընտանիք է կազմել, բալիկի է սպասում։ «Հիմա դա է ինձ ուժ տալիս, ուժի այլ աղբյուր չեմ գտնում։ Սեպտեմբերին կծնվի մեր աղջիկը, նրան, կարծես, Ազատն է մեզ նվեր ուղարկել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank