Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցուն հայտարարած պատերազմին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ուղիղ նշանառության ներքո է նաև գործարար Սամվել Կարապետյանը։ Խուզարկություն նրա տանը, քրեական վարույթի հարուցում՝ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչի համար, ՀԷՑ-ի ազգայնացման հարցի առաջքաշում։ «Փաստի» հետ զրույցում քաղաքական և հասարակական գործիչները արտահայտեցին իրենց կարծիքը ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, այլև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկության վերաբերյալ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ գործող իշխանությունը նպատակ է դրել արմատախիլ անել այն հիմքերը, որի վրա հազարամյակներով հենված է Հայ առաքելական եկեղեցին։ «Այս ճանապարհին թիրախ են դառնալու բոլոր այն մարդիկ՝ անհատները, հասարակական ու քաղաքական ուժերը, որոնք փորձելու են սատարել Եկեղեցուն և խոչընդոտել իշխանության կողմից այս նպատակների իրացմանը։ Տեղի ունեցողը կապված է այս հանգամանքի հետ։ Հաշվի առնելով նաև այն, որ Սամվել Կարապետյանն ունի բավականին մեծ հեղինակություն և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, բնականաբար, իշխանությունը դա գնահատել է իր համար առավել վտանգավոր և անցել իր համար արդեն սովորական դարձած գործիքակազմին, այսինքն՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին»,-նշում է Աբրահամյանը։ Մշտապես արձանագրվել է, որ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի բացարձակ վերահսկողության ներքո է և կատարում է բացառապես նրա հրամանները։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԱԱԾ տնօրենը հեռացել է Փաշինյանի հրամանը չկատարելու պատճառով։ «Ակնհայտ է, որ նրա պաշտոնանկությունն անմիջապես առնչվել էր տեղի ունեցած իրադարձություններին։ Միգուցե դա մեկ դեպքով պայմանավորված չի եղել, միգուցե մեծ թվով հարցեր կային, և դա «պայթեց» երեկվա իրադարձությունների ֆոնին։ Բայց թե խորության մեջ ինչ հարցեր կան, ինչ հանձնարարություններ են տրվել, ինչը չի կատարվել, այս պահին մի փոքր դժվար է ասել։ Ուժային կառույցներն այս 7 տարվա ընթացքում, որպես կանոն, իրականացնում են հանձնարարություններ, որոնք ոչ թե բխում են օրենքներից կամ Սահմանադրությունից, այլ իշխող ուժի քաղաքական առաջնահերթություններից, ինչը ևս նրանց հանցակից է դարձնում բոլոր այն հարցերում, երբ իշխանությունն առաջնորդվում է ապօրինություններով և անօրինականություններով։ Դեռևս կարևոր չէ, թե իշխանությունն ինչ է ասում, այլ բան է, թե այդ ուժային կառույցները՝ սկսած քննչականից վերջացրած դատաիրավական համակարգով, ինչպես են մոտենում այդ ապօրինի հրամաններին։ Յուրաքանչյուրն իր խղճով է առաջնորդվում և ինքն է իր համար սահմանում, թե որն է իր համար կարմիր գիծ, դա պետք է անել, թե ոչ։ Այս ընթացքում տեսել ենք մեծ թվով անձանց, ովքեր որևէ խնդիր չունեն իշխանությանը հանցակից դառնալու առումով, բայց ինչ-որ փուլում դա իրենց համար բերելու է նաև իրավական պատասխանատվություն։ Միգուցե լինեն մարդիկ, ովքեր ինչ-որ փուլում կանգ կառնեն և պարզապես կփորձեն չասոցացվել Նիկոլ Փաշինյանի հետ»,-եզրափակում է Աբրահամյանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մեզ հետ զրույցում նշում է՝ բոլորս տեսանք, որ Եկեղեցու վրա հարձակումները հանդիպեցին սուր դիմադրության, հասարակությունը կանգնեց Հայ առաքելական եկեղեցու կողքը: «Կարծում եմ՝ բոլորն էլ հիանալի հասկանում են, որ կուսակրոնության թեման պարզապես պատրվակ է, և Նիկոլ Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հետ կապված այս ամոթալի պատմությանը, ապա ես առիթ ունեցել եմ նշել, որ թուրքահաճո վարչախումբն անցավ բոլոր հնարավոր սահմանները: Սա Փաշինյանի ռեժիմի փլուզման սկիզբն է: Ակնհայտ է, որ նա անցել է բացահայտ հանցագործ, ապօրինի քայլերի: Անթաքույց փորձում է իր հրահանգներով մարդկանց գլխին գործեր սարքել իրավապահների ձեռքերով: Դա ուղիղ ճանապարհ է դեպի իշխանազրկում: Հիմա Փաշինյանը հուսահատ քայլեր է անում, որպեսզի Էրդողանի առաջ ցույց տա, որ իշխանություն ունի, բայց դա իր իշխանության տապալումն է լինելու: Մեր ժողովուրդը չի հանդուրժելու այս ամենը, իսկ ուժային կառույցները քայլ առ քայլ դուրս են գալու Փաշինյանի ազդեցության տակից: Կարծում եմ՝ դա մի քանի ամսվա գործ է: Ավելին, այս ամբողջ բացարձակ ապօրինի գործողությունների համար Նիկոլ Փաշինյանն անխուսափելի պատիժ է կրելու նրանից հետո, երբ հայ ժողովուրդը նրան զրկի խաբեությամբ տիրացած իշխանությունից»,-եզրափակում է Չալաբյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալով, վերհիշում է 44-օրյա պատերազմը։ «Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստան զենք է ներկրվել Ռուսաստանի հարուստ գործարար հայի կողմից, և նա տվել էր Սամվել Կարապետյանի անունը։ Վաղ թե ուշ՝ Հայաստանի իշխանությունը պետք է Ալիևի հրահանգը կատարեր՝ պատժելու Սամվել Կարապետյանին այդ ազգանպաստ գործն անելու համար։ Այս պրոցեսը նաև համընկավ Եկեղեցու դեմ արշավի հետ։ Սամվել Կարապետյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու գլխավոր բարերարներից է։ Նա հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցու կողքին է՝ որպես ինստիտուտ, որպես հայ ժողովրդի ամենամեծ լոբբիստական ցանց ունեցող կառույց, որը մեր հայապահպանման, մեր ինքնության պահպանման գործում մեծագույն ներդրում ունի, և անմիջապես սկսվում է քաղաքական հետապնդում Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Քաղաքական իշխանությունը, իր ձեռքի տակ ունեցած պետական ինստիտուտը՝ իրավապահ մարմինները, օգտագործում է իր ընդդիմախոսի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար։ Ավելին՝ նաև փորձում է նրա մասնավոր սեփականությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնել, այսինքն՝ մասնավոր ընկերությունը խլել և դարձնել պետական։ Այս քաղաքական հետապնդումը որևէ ձևով չի մարսվելու, և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից դատապարտում եմ բոլոր գործողությունները։ Եթե անգամ ստացվի ժամանակավորապես խլել ՀԷՑ-ը մասնավորի ձեռքից, դա մեծ հարված է հասցնելու Հայաստանի ներդրումային միջավայրին։ Ցանկացած հաջորդ իշխանություն դա վերադարձնելու է նրա իրական սեփականատիրոջը։ Իշխանության այս գործողություններն անպտուղ են և հերթականությամբ ավելի խորն են «թաղում» իշխանությանը՝ քաղաքական իմաստով։ Ուզում եմ հարց տալ՝ ուղղակի համընկնո՞ւմ է, որ այս ամենը տեղի է ունենում Էրդողանի հետ հանդիպումից առաջ։ Ադրբեջանի կողմից հռչակված թշնամիներ կան՝ Հայ առաքելական եկեղեցին և գործարար Սամվել Կարապետյանը։ Իշխանությունը պայքարում է այդ երկու ինստիտուտների, համակարգերի դեմ։ Ի վերջո, «Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում ունի հազարավոր աշխատատեղեր»,-նշում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, Մարուքյանը վստահ է՝ ցանկացած պրոֆեսիոնալ սպա չպետք է ապօրինություններ անի օրվա իշխանության համար, այլ գործի միայն Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում, այլապես վաղը բոլորը պատասխան են տալու։ «Եթե մամուլում առկա ինֆորմացիան ճիշտ է, ապա պարոն Աբազյանն ապօրինի հրահանգ չի կատարել,»,-եզրափակում է Մարուքյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում այսպիսի բնութագրում տվեց վերջին օրերի իրադարձություններին. «Հայաստանը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով, այդ թվում՝ դատաիրավական համակարգը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով ու մոլագարություններով։ Ինչ վերաբերում է Աբազյանի հեռացմանը, ապա դա, անկասկած, կապված էր Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցած դեպքերի հետ։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի խելագար պատվերները հասել են մի սահմանագծի, որից այն կողմ արդեն որոշ ուժայիններ հրաժարվում են կատարել»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia